Aug 09 2019 13:09
Banovsha Shahaliyeva
Views: 359

Ադրբեջանի Կենտրոնական բանկը առաջարկել է վարչական մեխանիզմ ստեղծել՝ անկանխիկ վճարումների զարգացումը խթանելու համար: Այս մասին CBC հեռուստաալիքին  տված հարցազրույցում ասել է Հաշվարկների կարգավորման և  վճարային համակարգի դեպարտամենտի գլխավոր մասնագետ Էմիլ Ռուստամովը: Անկանխիկ վճարումները խթանելու համար Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված միջոցները տալիս են   իրենց արդյունքները: Անցած երեք տարիների ընթացքում  քաղաքացիների կողմից համացանցի միջոցով  իրականացված վճարումների և ֆինանսական գործարքների ծավալն աճել է շուրջ 13 անգամ, իսկ 10 անգամ ավելացել է ինտերնետ-բանկինգից օգտվող գործարքների թիվը:

«Ընթացիկ  տարվա առաջին կիսամյակի համար գործարքների ընդհանուր ծավալում՝ անկանխիկ վճարումների մասնաբաժինը վճարային քարտերի օգտագործմամբ կազմել է 20 տոկոս: Դա կազմում է շուրջ 2 միլիարդ մանաթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 58 տոկոսով: Այսպիսով, անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 4,5 անգամ»,-ասել է Ադրբեջանի ԿԲ-ի բաժնի ավագ մասնագետ Էմիլ Ռուստամովը:

Կենտրոնական բանկը կշարունակի ակտիվորեն խրախուսել քաղաքացիներին անկանխիկ վճարումներ կատարելու համար:  

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account