Aug 09 2019 13:33
Banovsha Shahaliyeva
Views: 300

Հայաստանի բանակը երկար տարիներ է, ինչ բացիթողի վիճակում է: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը, 4 ամսվա դադարից հետո, վերսկսել է հացադուլը Պաշտպանության նախարարության շենքի առաջ։ Պետությունից պահանջում է ֆինանսավորել իր բուժումն արտերկրում։ Նախորդ հացադուլն այս տարվա ապրիլի 3-ին էր հայտարարել: Մի քանի օր անց Դավիթ Հակոբյանին ընդունել էր պաշտպանության նախարարի ավագ խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանը, ով խոսք էր տվել, թե հարցը կկարգավորվի։ Դավիթը դադարեցրել էր հացադուլը։ Ասել էին՝ մի փոքր ժամանակ է հարկավոր՝ վիզայի հարցը լուծելու համար, որ կարողանա գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու:

«Պարոն գեներալ Ավետիսյանը խոստացել էր, որ իր ընկերների շնորհիվ, բարերարների շնորհիվ կկարողանա այս հարցը կարգավորել, իրենց օգնությամբ, և ոչինչ չեղավ հետո։ Այսինքն՝ ոնց որ  խաբված զգամ ինձի»,-ասել է նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ՝ հացադուլը դադարեցնելու օրը նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր՝ ինքն ամեն ինչ անելու է, որ բարեգործների շնորհիվ նախկին զինծառայողը մեկնի Գերմանիա ու այնտեղ բուժում ստանա։  Սակայն ո՛չ գեներալ Վարդան Ավետիսյանը, ո՛չ Պաշտպանության նախարարության որևէ պաշտոնյա չորս ամսում նույնիսկ կապ չի հաստատել Դավիթի հետ։ Նրան ուղղորդել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ամիսներով պառկել է։ Ո՛չ այդտեղ, և ո՛չ էլ Հայաստանի որևէ հիվանդանոցում, ըստ նախկին զինծառայողի, իրեն չեն կարող բուժել։ 

«Հանգիստ մահվան տանել է՝ հանգիստ, սիրուն ձևով։ Եթե դու մարդուն դարձնում ես ինվալիդ ու թողնում ես այդ կարգավիճակի մեջ, պիտի գիտակցի, որ ինքը լավ չի գնալու, դեպի վատն է գնալու։ Ընդամենը մի վիզայի հարց կարգավորեն, որ ես կարողանամ այս երկրից էթամ։ Էտի շատ վատ բան են անում: Այսօր իմ կյանքն են խլել, իմ ամեն ինչը խլել են էս մարդիկ, և այդ ամեն ինչը նորմալ են համարում։ Ոչ միայն ինձ զգում եմ խաբված, այլ կոնկրետ զգում եմ ինձ թշնամի էս ազգի համար, չգիտեմ»,-ասել է նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ հացադուլը շարունակելու է այնքան, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել։ 
 


Create Account



Log In Your Account