Aug 12 2019 11:28
Banovsha Shahaliyeva
Views: 330

Գուրբան բայրամի կապակցությամբ Ադրբեջանի բոլոր մզկիթներում տոնական նամազ է կատարվել: Հարյուր հազարավոր մարդիկ նամազ են կատարել, այդ թվում նաև աղոթելով ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման, օկուպանտներից հարազատ հողերի ազատագրման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության  համար:     

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Գուրբան բայրամի կապակցությամբ:

«Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ սուրբ Գուրբան բայրամի առթիվ: Իսլամի գլխավոր տոներից հանդիսացող Գուրբան բայրամը Ալլահի կողմից ընտրվել է որպես մարդկության համար ճշմարտության ուղի, որն իր մեջ ներառում է հոգևոր միասնություն, համերաշխություն, բարություն և հանդուրժողականություն, արտացոլում է ամենաբարդ իրավիճակներում ճիշտ դիրքորոշում բռնելու մարդկային ընդունակությունը: Մեր ժողովուրդը, որը պատմականորեն կապված է եղել Իսլամի և նրա առաջադիմական արժեքների հետ, դարեր շարունակ պահպանել է այդ արժեքները, և երկիրը դարձրել է իսլամական քաղաքակրթության մշակութային օջախներից մեկը: Ամեն տարի Ադրբեջանում բոլոր կրոնական տոները, ներառյալ Գուրբան բայրամը, նշվում են մեծ հանդիսությամբ և լավ տրամադրությամբ: Այս տոնական օրերին մարդիկ աղոթում են մեր պետության առաջընթացի, մեր ժողովրդի բարեկեցության համար, հարգում են մեր շեհիդների վառ հիշատակը: Հուսով եմ, որ ձեր բոլոր աղոթքները և ցանկությունները իրականություն կդառնան, իսկ Բարձրյալը միշտ գթասիրտ կգտնվի մեր ժողովրդի նկատմամբ»:


Create Account



Log In Your Account