Aug 13 2019 13:47
Gulyaz Shirinova
Views: 17

Ադրբեջանը զաֆրանի մշակման հին ավանդույթ ունի: Ըստ պատմական տվյալների ՝ այս համեմունքը բերվել է VII-IX դարերում՝ Փոքր Ասիայից: Զաֆրանի աճեցման համար  անհրաժեշտ է  չոր կլիմա և ավազոտ հող, դրա համար էլ  ժամանակի ընթացքում Աբշերոնի թերակղզու գործնականում  ողջ տարածքում  զաֆրան է ցանվել, իսկ Բաքվի հին գերբի վրա  պատկերված է զաֆրանի ծաղիկներով բեռնված  ուղտի պատկերը: Աբշերոնի զաֆրանը միշտ հայտնի է եղել իր բարձր որակով: Հայտնի է, որ միջնադարում Ադրբեջանից Ռուսաստանի և Եվրոպայի շուկաներ է արտահանվել շուրջ  16 տոննա չոր զաֆրան:

«Խորհրդային հանրագիտարանի տվյալների համաձայն, 19-րդ դարում Աբշերոնի թերակղզում արտադրվել է 1000 փութ զաֆրան և այստեղից արտահանվել է Մերձավոր  Արևելքի բոլոր  մոտակա երկրներ: Կարծում եմ, որ ժամանակին մենք զաֆրանի տնկիներ ենք արտահանել նաև Իրան: Եվ այս երկրում զաֆրանի արտադրությունն  այնքան է զարգացել, որ այսօր  Իրանն այս ոլորտի  մենաշնորհատերն է»,-ասել է   Absheron Saffron-իհիմնադիր  Ադալեթ Աբդուլաևը:

1927 թվականին Խորհրդային Միության տարիներին ՝ Բիլգյա ավանում և հարևան Մաշտաղա ու Շուվելան գյուղերում, որտեղ առկա էր   զաֆրանի աճեցման իդեալական կլիմայական պայմաններ, ստեղծվեց «Զեֆերան» պետական սովխոզը:  Այստեղ տարեկան արտադրվում էր 140-150 կիլոգրամ բարձրորակ  զաֆրան, որը հիմնականում օգտագործվում էր խոհարարության  ոլորտում: Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ զաֆրան աճեցնել մասնավոր տնտեսություններում, զաֆրան արտադրողների և արտահանողների  միավորված ասոցիացիայում:

Աբշերոնի թերակղզում զաֆրանը ցանվում է օգոստոսին, իսկ ծաղիկների հավաքումը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջը: Նշենք, որ մեկ գրամ զաֆրանում կա 450-500 խարան: Մեկ հեկտար տարածքից ստացվում է տարեկան 6-20 կգ համեմունք: Զաֆրանի արտադրությունը շատ աշխատատար գործընթաց է և   զգալի պաշարներ է պահանջում:  Զաֆրանը, որպես  խոհարարական համեմունք օգտագործելուց  բացի,   Ադրբեջանում  առաջին անգամ սկսվել է  այս համեմունքից մուրաբաներ  արտադրել: Հետագայում նախատեսվում է նաև Ադրբեջանի զաֆրանի հիման վրա դեղորայք պատրաստել: Մանագետների կարծիքով, զաֆրանը հաջողությամբ կարելի է աճեցնել ոչ միայն Աբշերոնի թերակղզում, այլև Ադրբեջանի մի շարք այլ  շրջաններում: Հնում  այս համեմունքը մշակվել է Գյանջայում, Շեքիում, Աղդամում, Սալյանում և մյուս քաղաքներում:


Create Account



Log In Your Account