Aug 13 2019 13:48
Gulyaz Shirinova
Views: 19

Նիկոլ Փաշինյանի իշխանության գլուխ անցնելուց հետո, ինչպես երկրի սոցիալական կյանքում, այնպես էլ տնտեսության մեջ  ոչ մի առաջընթաց չի   գրանցվել։ Yerevan Today-ը հերթական հարցում է անցկացրել Հայաստանի բնակչության շրջանում. Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում կառավարության գործունեությունը։ Ավելի քան մեկ տարվա կառավարման արդյունքում ինչպե՞ս է նոր իշխանությունը լուծում տվել սոցիալական խնդիրներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է  դատարկ խոստումներով խաբել հասարակ հայ ժողովրդին:   Սակայն Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ սուտ խոստումներով տնտեսությունը չի զարգանա, աշխատատեղեր չեն ստեղծվի:  Հայ հասարակության մեծ մասը չի տեսնում, թե ով է լինելու հաջորդ ղեկավարը և իրենց կյանքը բարելավողը, սակայն եթե երկար ժամանակ ոչինչ չփոխվի, դուրս են գալու փողոց՝ փոխելու իրականությունը:

«Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանի բնակիչ Գրիշա Վիրաբյանը ասել է, որ պատրաստվում են հանրահավաք անցկացնել, ապա՝ երթ։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում կառավարական ճգնաժամ է, և վարչապետը ու կառավարական օղակները չեն կարողանում որևէ հարց լուծել։ Գրիշա Վիրաբյանը պնդում է՝ վարչապետը խաբել է ժողովրդին, քանի որ ոչինչ չի կարողանում անել։  Պահանջն այն է, որ մինչև հունվար ամիս անցկացվի հանրաքվե, և այնուհետև արտահերթ նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ անցկացվեն։ Նիկոլ Փաշինյանը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է իր կառավարման երրորդ կամ չորրորդ տարում , բայց մինչև այդ երկրից բան չի մնա, մեր ժողովուրդը հիմա ավելի ռեալ կարող է դատել և գտնել այնպիսի մեկին, ով Նիկոլի համեմատ գոնե ավելի քիչ սուտ կխոսի»,- ավելացրեց Գրիշա Վիրաբյանը։


Create Account



Log In Your Account