Aug 14 2019 11:48
Banovsha Shahaliyeva
Views: 22

Կասպյան տարածաշրջանի երկրների միջև ապրանքաշրջանառությունը անընդհատ աճում է: Դրան նպաստում են այդ երկրներում ստեղծված ժամանակակից ենթակառուցվածքները և մաքսատուրքերի օպտիմալացումը: Այս մասին CBC  հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է TRACECA-ում Ադրբեջանի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաևը: Նրա խոսքով, Բաքուն կարևոր դեր է խաղում տվյալ գործընթացում:

«Կասպյան տարածաշրջանի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով: Միայն «Արևելք-Արևմուտք» միջանցքով իրականացված տարանցիկ փոխադրումները կազմել են 9 միլիոն տոննա: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում TRACECA-ի «Արևելք-Արևմուտք» միջանցքով փոխադրվել է 26  միլիոն տոննա բեռ»,-ասել է TRACECA-ում ադրբեջանի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաևը:


Create Account



Log In Your Account