Aug 14 2019 12:08
Banovsha Shahaliyeva
Views: 68

Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները քննարկել են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման հարցը: Ռամին Գուլուզադեի, Եվգենի Դիտրիխի և Մոհամմեդ Էսլամի միջև հանդիպումը կայացել է Սոչիում և նվիրված էր «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի ավելացման հարցերին: Երեք երկրների տրանսպորտի նախարարների մակարդակով հատուկ աշխատանքային խմբի, ինչպես նաև համատեղ տրանսպորտային ձեռնարկությունների  ստեղծման որոշում է ընդունվել: Կողմերը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական սահմանին՝ Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամրջի շինարարական աշխատանքներն ավարտելու թեման: «Հյուսիս-Հարավ»  տրանսպորտային միջանցքը կոչված է Հյուսիսային Եվրոպան միացնել Հարավ-Արևելյան Ասիային, այդ թվում՝ միավորել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները: 

Միջանցքով առաջին փուլում ծրագրվում է փոխադրել տարեկան 5 միլիոն տոննա բեռ, հետագայում այն կհասցվի ավելի քան 10 միլիոն տոննայի:

 


Create Account



Log In Your Account