Aug 15 2019 11:32
Banovsha Shahaliyeva
Views: 55

Զոհրաբ Մնացականյանի անպատասխանատու ճարտասանությունը ոչ միայն լիովին հակասում է միջազգային իրավունքին, այլև կարող է ի չիք դարձնել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը, ով մեջբերել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ իբր Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին: Լեյլա Աբդուլլաևայի խոսքով, պաշտոնական Բաքուն նման հայտարարությունները դիտարկում է որպես «կարմիր գծի հատում», ինչը էլ ավելի կսրի իրավիճակը:

«Հերթական անգամ կրկնելով Նիկոլ Փաշինյանի՝ հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Խանքենդի քաղաքում արած հայտարարությունը, Զոհրաբ Մնացականյանը իրականում իրեն դնում է շատ անհարմար վիճակի մեջ:  Մի կողմ նետելով դիմակը և մերկացնելով իր իսկական դեմքը՝ հայկական կողմը բացահայտում է իր անեքսիոնիստական և ագրեսիվ էությունը: Այս հայտարարությունը լուրջ առիթ է հանդիսանում միջազգային ինստիտուտների ուշադրությունը Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշման վրա գրավելու համար, որն ուղղված է բանակցային գործընթացի ձախողմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արդեն նամակով դիմել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների և մյուս բոլոր անդամների արտաքին գործերի նախարարներին, որում  մանրամասն շարադրված է Փաշինյանի հայտարարությունից հետո ձևավորվող իրավիճակի վտանգավորությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:  


Create Account



Log In Your Account