Aug 16 2019 11:04
Gulyaz Shirinova
Views: 29

Հայաստանի զինված ուժերի 19-ամյա ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում գտնվող զորամասը լքելու և ադրբեջանական կողմ անցնելու պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Այս թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ: Չնայած, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը փորձում է հավաստիացնել, որ ադրբեջանական կողմ անցած զինծառայողը մոլորվել է, Ժաննա Ալեքսանյանը հայտնել է, որ իր տեղեկություններով Արայիկ Ղազարյանը հենակետում խնդիրներ է ունեցել սպայի հետ: Ժաննա Ալեքսանյանի հրապարակմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեղադրանք էր հնչեցրել նրա հասցեին:

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Պաշտպանության Նախարարության դիմաց։ Նրանք հավաքվել են՝ ի պաշտպանություն նույն գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանի, ով արդեն 7 ամիս է ծառայում է օկուպացման տակ գտնվող Ղարաբաղում։ Հավաքվածները ներկայացրել են, որ Գարիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս լքել է զորամասը։ Զորամասի հրամանատարը զինվորին ծանր հոգեկան վիճակի է հասցրել,  և դա է եղել փախուստի պատճառը։


Create Account



Log In Your Account