Aug 17 2019 11:57
Gulyaz Shirinova
Views: 31

Հայաստանի նոր իշխանության օրոք էլ չեն բարելավվում մարդկանց սոցիալական պայմանները: Նույնիսկ անգործության  են մատնվել քաղաքապետարանները և  պատկան մարմինները:  Երևանի Աղյուսագործների 86 հասցեի բնակիչները բողոքում են քանի որ 4 ամիս է կոյուղագիծ չունեն։ Բնակիչների խոսքով,  շուրջ 20 մարդ է ապրում այդ հասցեում: Բնակիչների խոսքով կոյուղագիծը փակել է իրենց հարևանությամբ բնակվող Վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանը և նրա ընտանիքի անդամները, նրանց թվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանը: Բնակիչները նշում են, որ պատկան մարմիններն անգործություն են դրսևորում: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նշել է, որ խախտվում են մարդկանց իրավունքները, քանի որ նրանք հնարավոորություն չունեն քաղաքակիրթ պայմաններում հոգալ իրենց բնական կարիքները. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եկել են  Աղյուսագործների 86 շենք, տեղում ծանոթանալու կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներին:

Երևանի Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ կոյուղագծից զրկվելու վերաբերյալ լրագրողների հետ հանդիպումից հետո Նաիրա Զոհրաբյանը և Երևանի ավագանու նախկին Անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ գնացին քաղաքապետարան, իրենց հետ տանելով մեկ սրվակ կոյուղաջուր: Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպել է  Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկել է  «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը» մոտեցնելով բաց տարան Խաչիկյանին, իսկ վերջինս այն թափել է։

Ոոստիկանները բերման  են ենթարկել Սոնա Աղեկյանին:

 


Create Account



Log In Your Account