Aug 20 2019 13:07
Gulyaz Shirinova
Views: 25

Կեղտոտ քարոզչական  տեխնոլոգիաներից է հանդիսանում գաղափարների միտումնավոր արժեզրկումն ու արատավորումը: Քանի որ ուղիղ գաղափարական պայքարը շատ ավելի դժվար կլիներ: ԽՍՀՄ-ի վերջին 30 տարիների ընթացքում մարդիկ ավելի բարեկեցիկ ու ավելի պաշտպանված կյանքով էին ապրում, քան դրան  հաջորդած 30 տարիների ընթացքում:  Հետևաբար մարդիկ սկսում են չընդունել ու չսիրել ժողովրդավարությունը: Այս համտեքստում ՀՀ ներկայիս վարչապետի վարքն ընդամենը կեղտոտ քարոզչական  տեխնոլոգիաների շարան է: Նրա շնորհիվ մարդիկ սկսել են ժողովրդավարությունը շփոթել ամբոխավարության հետ: Նրա՝ չափ ու սահման չճանաչող պոպուլիզմը, ամբոխահաճո ելույթները, ավտոբուսներում տուրիստների համար գիդ խաղալը, ամենուրեք սելֆիներ անելու և լայվ մտնելու խելապակասությունները, անհեթեթ փարթիները, նրա թիմակիցների տկարամիտ ու խիստ պրիմիտիվ պոռթկումները  շատերի մոտ ընկալվում են որպես ժողովրդավարության դրսևորում, և դա շատ վտանգավոր է հենց ժողովրդավարության համար: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության գաղափարը այնքան հարվածի տակ չէր եղել, այնքան չէր ապականվել, որքան այս թավշյա 1,5 տարվա ընթացքում. սրանք բառացիորեն պատերազմ են հայտարարել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առհասարակ:

Այս բոլորն իր արտացոլումն է գտել նաև երկրի տնտեսության մեջ, օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում՝ շինարարությունում: 4 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին»։ Սակայն անգամ պաշտոնական վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ նման բում չկա:

Օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող շինարարության ծավալների կտրուկ՝ 19,8 տոկոսով անկումն էլ ամբողջությամբ արտացոլում է ներկայիս կառավարության քաղաքականությունը օտարերկրյա ներդրողների նկատմամբ։

Ի՞նչ կարելի է ասել՝ «Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեկ» եւ մյուս ներդրողների նկատմամբ պետական ահաբեկումները չեն կարող հրապուրել նոր ներդրողներին՝ այդ թվում շինարարության ոլորտում։

Նիկոլ Փաշինյանի տված դատարկ խոստումները ոչինչ չեն փոխում,   մարդիկ միակ ելքը տեսնում են ակցիա անցկացնելով:    Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով նախագահական նստավայրում մոտ երկու ժամ տևած քննարկման արդյունքում դարձյալ վարչապետի դիրքորոշումը չի հստակեցվել:  Բնապահպանների տպավորություններն իրարամերժ էին, ավելի ուշ կառավարությունը հրապարակել է տեսանյութ վարչապետի խոսքից. «Թե պետք է բոլոր խնդիրներին լուծում տալ փաստերի հիման վրա, թե  կառավարությունը, ոչ մի կոռուպցիոն, կաշկանդող կապ չունի ո՛չ Ամուլսարի, ո՛չ էլ որևէ հանքի հետ, ո՛չ էլ որևէ բիզնեսի և ընդհանրապես որևէ մեկի հետ»:  

Հանդիպմանը զուգահեռ դրսում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ բնապահպաններ, ակտիվիստներ Երևանից, ինչպես նաև Ջերմուկից ժամանած: Իրենց զորակցությունն էին հայտնում քննարկման մասնակիցներին և վանկարկում՝ «Ամուլսարը հանք չի դառնա»:  Քննարկումը կեսից լքել է Աննա Շահնազարյանը. Ցուցարարները որոշել են   Նախագահականից իջնել Ազգային ժողովի այգի և այստեղ քննարկել հարցը: Սակայն հանրության համար բաց այգու դռները փակվել են  ոստիկանական շարքերով: Ցուցարարները որոշել են հարցը քննարկել փողոցում՝ փակելով Բաղրամյան պողոտան: Իրավիճակը լարվել է:

Ոստիկանական զորքերը ժամանել են  և բռնի ուժով, բախումներով հեռացրել բնապահպաններին: Ոստիկաններն անտեսում էին անգամ տեղում աշխատող լրագրողներին: Ոստիկանությունից հայտնել են, որ 6 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար:

Մինչդեռ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ավարտին հայտարարել է, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Սրանք են ներկայիս Հայաստանի իրողությունները:


Create Account



Log In Your Account