Aug 20 2019 13:08
Gulyaz Shirinova
Views: 324

Երևանում ապարդյուն փորձեր են անում  ելքեր գտնել տնտեսական ճգնաժամից, որը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում համոզել ժողովրդին, որ Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում  առաջավոր  երկրների համար: Սակայն իրականում ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը` վստահ են փորձագետները: Օրինակ՝ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ամենամեծ պարտապանների ցուցակում: Չնայած Մոսկվայի կողմից ցուցաբերվող օգնությանը, այս երկրում աճում են հակառուսական տրամադրությունները: Ամբողջական քաոս - այսպես են նկարագրում ռուսաստանցի մասնագետները իրավիճակը Հայաստանում:

 «Ես այլևս չեմ զարմանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ռուսաստանից հեռանալը ակնհայտ էդրա համար էլ այնտեղ ուժեղանում են հակառուսական տրամադրությունները: Տեսանելի էր, որ Փաշինինի իշխանության գլուխ գալով, նրա կառավարությունում մեծամասնությունը հակառուսական է տրամադրված, և կարիք չկա որևէ պատրանք ունենալ, թե այդ ղեկավարությունը ընկերանալու է մեզ հետ: Համապատասխանաբար, Պուտինի ժամանելուց առաջ, թեժանում է հակառուսական հռետորաբանությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը կարող է հրաժարվել այցից»,-ասել է

Միջազգային հակամարտությունների հարցով փորձագետ Եվգենի Միխաիլովը:

 

«Հայաստանում հակառուսական տրամադրությունները հիմնականում կապված են Փաշինյանի խոստումների հետ՝ ստեղծել բարեկեցիկ կյանք, հագեցած կյանք Հայաստանի քաղաքացիների համար՝ լիովին կողմնորոշված ​​դեպի Արևմուտք: Հենց նման խոստումներ է նա տվել  հանրահավաքներում»,-ասել է  քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը:

Ավելի վաղ Ռուսաստանը հրաժարվել էր արտահանձնել Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին: Հայրենիքում նրան կասկածում են խոշոր յուրացումների մեջ: Հայաստանում հակառուսական ալիքը շարունակում է նաև՝ Գյումրիի ռազմաբազայում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա հայ կնոջ սպանության մասին գործը: Երկրում ռուսական բազան հանելու վերաբերյալ հարցերը բարձրացվեցին ամբողջ տարվա ընթացքում: Ռուսաստանում նրանք կասկածի տակ են առնում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի օրինականությունը և Նիկոլ Փաշինյանին համարում են երկրում անկարգությունների և ՀԱՊԿ-ում սպառնալիքների հրահրող:

«Կարծում եմ, որ ռուսոֆոբիական  տրամադրությունները մշտապես առկա են Հայաստանում: Դրանք այժմ  ավելի շատ ներկայացված են ԶԼՄ-ներում և կառավարական շրջանակներում, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարություն են եկել ռուսոֆոբիայի ոգով կրթված բավականին շատ մարդիկ, և քանի որ  նրանք ավելի ազդեցիկ են դարձելապա նրանք դարձել են շատ ավելի լսելի ու նկատելի»,-ասել է  քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

Հայկական կողմը հրահրում է իրավիճակի սրում տարածաշրջանում: Փորձագետները վստահ են, որ այն արտաքին քաղաքական փակուղին, որում գտնվում է այս երկիրը, հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքը: Եթե ​​Հայաստանը իրոք  ցանկանում է գոնե մասամբ դուրս գալ տնտեսական «ճահճից», ապա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի այդ հակամարտության լուծմամբ:


Create Account



Log In Your Account