Aug 21 2019 13:06
Gulyaz Shirinova
Views: 26

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ՝ Իրավանի Հուսեյնալի խանի և Մուհամմեդ խանի տոհմի ներկայացուցիչ՝ Ամիր Ալի Սարդարի Իրևանիի հետ:

Ամիր Ալի Սարդարի Իրևանին հանդիսանում է Իրևանի խաների՝ Հուսեյնալի խանի և Մուհամմեդ խանի տոհմի հետնորդը: Մասնագիտությամբ ինժեներ Իրևանին ներկայումս ապրում է Գերմանիայում:

Ամիր Ալի Սարդարի Իրևանին ասում է, որ միշտ երազել է տեսնել Ադրբեջանը, և վերջապես «Հանուն քաղաքացիների սոցիալական բարեկեցության» հասարակական կազմակերպության ղեկավար Իրադա Ռիզազադեի հրավերով ժամանել է Բաքու:

«Իրևանի կապույտ մզկիթը կառուցվել է Հուսեյնալի խանի կարգադրությամբ: Հետո նրա ուղին շարունակել է որդին՝ Մուհամմեդ խանը: Նա շատ խիզախ մարդ էր: Ինձ ավելի շատ հետաքրքրում է Իրևանի խանությունը և նրա պատմությունը: Ես անընդհատ փորձում եմ այդ թեմային վերաբերող նյութեր գտնել: Զրուցում եմ աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց հետ, տեղեկություն եմ ստանում նրանցից: Ես հարաբերությունների մեջ եմ նաև Գաջարների տոհմի, շահի ընտանիքի անդամների հետ: Որովհետև ժամանակին նրանք սերտ հարաբերություններ են ունեցել»,-ասել է    Հուսեյնալի խանի տոհմի հետնորդ Ամիր Ալի Սարդարի Իրևանին:

Ամիր Ալի Սարդարի Իրևանին, ով շարունակում է Իրևանի խանության հետ կապված որոնումները, ասում է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրում են այս տոհմի տասնյակ ժառանգներ:

«Իրևանի պատմությունը շատ կարևոր է մեզ համար: Մենք գիտենք, որ խանության ողջ բնակչությունը ադրբեջանախոս էր: Ես ունեմ երկակի քաղաքացիություն՝ Իրանի և Գերմանիայի, սակայն, ազգությամբ ադրբեջանցի եմ: Այսօր քաղաքական սահմաններն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Աշխարհի տարբեր երկրներում ապրում են հազարավոր մարդիկ, որոնց պատմական արմատները Իրևանի խանությունից են սկիզբ առնում»,-նշել է Ամիր Ալի Սարդարի Իրևանին:

Հանդիպմանը՝ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Յագուբ Մահմուդովը հյուրին մանրամասն տեղեկացրել է՝ ինստիտուտում անցկացվող հետազոտությունների մասին: Նշվել է, որ գիտական հաստատությունը կարևոր դեր է խաղում՝ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության դեմ տեղեկատվական պատերազմում:

Ներկայումս ինստիտուտում նորից վերարտագրում են Ադրբեջանի պատմության կեղծված էջերը և ուսումնասիրում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կորցրած հողերի պատմությունը:

Գիտական խորհրդում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Իրավանի խաների ընտանիքների և առանձին ներկայացուցիչների մասին տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ:

 


Create Account



Log In Your Account