Aug 21 2019 13:11
Gulyaz Shirinova
Views: 24

Իշխանությունը միայն գործուղումները, կոռուպցիոն ռիսկերով գնումներն ու առատ ինքնապարգեւատրումները չեն, ինչպես մտածում են իշխանական վայելքների մեջ լող տվող իմքայլականներն ու նրանց վարչապետը։ yerevan.today-ի կարծիքով, իշխանությունը առաջին հերթին պատասխանատվություն է, որը պարզապես պարտավոր ես ստանձնել՝ անգամ եթե դու պատասխանատվությունից ամբողջ կյանքում փախչող Նիկոլ Փաշինյանն ես։ Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, հայտնվելով երկու հակադիր մոտեցումների միջև, գործող իշխանությունն ընտրել է խուսանավելու մոտեցումը։ Նպատակը, նույնն է՝ չանել այնպիսի քայլ, որ կարող է վնասել Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։ Ամուլսարի ծրագրի իրականացմամբ իրենց աշխատանքից և հիմնական եկամուտից կզրկվեն ավելի քան 1200 մարդ:    Փաշինյանը  սովոր է միայն խոստումներ տալ, ապա դրանք մոռանալ:  Ակնհայտ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հերթական կորուստն արձանագրեց՝ ինչպես Իջեւանի, Գյումրիի իրադարձություններից եւ միջադեպերից հետո։

Իսկ Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը նշել է. 

Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և նրա  թիմակիցները ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգող նամակ են  հանձնել  Եվրամիության գրասենյակ: Նամակում նշվում է, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում մարդկանց ազատությունները սահմանափակելու համար` բերման ենթարկելով:

Ըստ նրա՝  Ամուլսարի հանքի բացման դեմ ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները ևս ոտնահարված են կոպտորեն:

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչների մեծ մասը Factor.am-ի հետ զրույցում  նշել են, որ նրանք դեմ են  Ամուլսարի հանքի շահագործմանը և արդեն վարչապետին կասկածում եմ՝ ինչո՞ւ պիտի նման դիրք ընդունի, խաբուսիկ մոմենտներ են ստեղծում:

Իսկ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։  Իշխանությունը բաղկացած է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։  Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում՝ իր ձևավորման առաջին իսկ օրից: 

 


Create Account



Log In Your Account