Aug 21 2019 13:17
Gulyaz Shirinova
Views: 24

2019 թվականի արդյունքներով ակնկալվում է  առողջարարական  զբոսաշրջության մասնաբաժնի 18 տոկոս աճ: 2018 թվականի  հունվար-նոյեմբերին կազդուրման նպատակով Ադրբեջան ժամանող զբոսաշրջիկների թիվը՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 30 տոկոսով: Ադրբեջանում՝ առողջարարական զբոսաշրջության բոլոր հիմնական ուղղությունները կատարելագործելու պայմաններ կան, և այսօր այդ ոլորտի զարգացումը հրատապ խնդիր է:

«Ինչպես գիտեք, մենք ունենք ավանդական շուկաներ: Այս պահին մենք ընդլայնում ենք՝ ոչ միայն ԱՊՀ-ից և հարևան երկրներից, այլև Արևմտյան Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից՝ Գալալթիի, Նավթալանի, Դուզդաղի, Իստիսույի ուղղություններով զբոսաշրջիկների թվի ավելացման  վերաբերյալ աշխատանքները»,-ասել է  Զբոսաշրջությանն աջակցության  ասոցիացիայի  նախագահ Ռուսլան Գուլիևը:

Հանրապետությունում առողջարանային գոտիների ենթակառուցվածքն արագորեն աճում է, կառուցվում են բազմաթիվ հյուրանոցներ և առողջարաններ՝ ամեն ճաշակի և հարմարավետության: Երկրում կան մեծ թվով հանքային տաք աղբյուրներ «Իստիսու», որոնք, քիմիական կազմից կախված, օգտագործվում են մի շարք հիվանդությունների բուժման մեջ: Օրինակ՝ Գալաալթիի աղբյուրը անփոխարինելի է երիկամների հիվանդությունների բուժման մեջ, իսկ Մասալլիի թերմային ջրերը կարող են թեթևացնել հիվանդությունների մի ամբողջ փունջ: Հատկապես հայտնի է Նախչըվանում Դուզդագ աղի լեռը, որտեղ գործում է ժամանակակից հիվանդանոց:

 


Create Account



Log In Your Account