Aug 22 2019 13:13
Gulyaz Shirinova
Views: 27

Ամուլսար հանքավայրի շահագործման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի  կայացրած վերջին որոշումը մեծ արձագանք է առաջացրել Հայաստանի   հասարակության շրջանում:

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ոչ ժողովրդի կամոք, ոչ էլ երկրի օրենքներով, այլ իր սեփական քմահաճույքով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է  քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Նա անդրադարձել է Ամուլսարի խնդրի շուրջ ծավալված իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին և հանրային տրամադրություններին:

Մենուա Հարությունյանի կարծիքով Ամուլսարի դեպքից հետո արդեն պարզ քաղաքացին հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շահագործում է նրան: Որ ժողովուրդը ոչ թե ըստ Նիկոլի երկրի տերն է, այլ ընդհամենը գործիք:

Նրա կարծիքով իշխանությունը պետք է այնքան կամք ունենա, որ երբ որոշում է կայացնում, դա լինի ժողովրդի մեծամասնության դեմ, սակայն երբ Նիկոլն է ուզում այս տեսանկյունից շփվել մարդկանց հետ, ապա դա անբարոյականություն է:


Create Account



Log In Your Account