Aug 22 2019 13:16
Gulyaz Shirinova
Views: 40

Բաքվից մեկնած հայերը երազում են տեսնել այն վայրերը, որտեղ ապրել են: Էրիկ Խաչատուրովը նրանցից մեկն է: Նա արդեն երրորդ անգամ  է ժամանում Բաքու և իր հետ բերել է  որդուն՝ հայրենիքը ցույց տալու  համար: Իսկ  դա հնարավոր դարձավ «Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքացիական հարթակի» շնորհիվ: Խաչատուրովի մայրը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղից է, իսկ հայրը` Հայաստանից:

«Չի կարելի ասել, որ ինչ-որ մեկը լավ է, մյուսը` վատ: Ուղղակի այն ժամանակվա մեր մենթալիտետները տարբեր էին: Երևանցի հայերն այլ են, իսկ ղարաբացիները՝ այլ: Իսկ այժմ, հավանաբար բոլորը խառնվել են: Մնացել է  մեր տարիքի մեր վերջին սերունդը: Բայց և այնպես, մենթալիտետը  այլ է»,-ասել է Ադրբեջանի նախկին բնակիչ Էրիկ Խաչատուրովը:

Ո՞րն է տարբերությունը, հարցին նա պատասխանել է.  «Ղարաբաղըցիները ավելի մեղմ են: Նրանց նույնիսկ խոսակցական լեզուն մեղմ է, ռուսերենի հետ  խառնված: Կան որոշ բառեր, որոնք արտահայտում են ադրբեջաներեն լեզվով: Եվ հայերենով նույնպես ասում են այդ բառերը: Ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ  այդպես էր»:

Էրիկ Խաչատուրովն այս այցի ժամանակ  իր հետ բերել է որդուն՝ Վարդանին: Նրան ցույց տվեց այն վայրերը, որտեղ իր ժամանակին կոմպակտ ապրում էին բաքվեցի հայերը` էրմենի  քենդը: Նա ասում է, որ եթե չլինեին 80-ականների վերջին իրադարձությունները, նա երբեք չէր հեռանա հայրենի Բաքվից: Եվ Խաչատուրովը վստահ է այս ամենի մեղքը` հայ ժողովրդի զոմբավորման մեջ է:

Դա սխալ էր: Որովհետև, եթե նայենք Ռուսաստանին, ապա նրա կազմում շատ հանրապետություններ կան: Եվ ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ է, Դաղստանի Հանրապետություն, Թաթարստան: Եվ ես կարծում եմ, որ այնտեղ միանգամայն հնարավոր էր Ղարաբաղի Հանրապետությունը, կամ ինչպես  հարմար է անվանել Ադրբեջանի ԽՍՀ –ի կազմում»,-նշել է Էրիկ Խաչատուրովը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը  երրորդ երկրների գործն է, ասում է Էրիկ Խաչատուրովը: Նրա կարծիքով, հայերն ու ադրբեջանցիները այսօր պետք է ընդհակառակը, գնան համաշխարհային տերությունների խաղի կանոնների դեմ  և  ձեռք մենեն միմյանց:

«Իմ որդին ամենևին վախ չէր զգում Բաքու մեկնելուց առաջ: Եվ ստացվեց այնպես,  որ նա մեկնեց ինձնից առաջ, իսկ ես հաջորդ չվերթով: Տոմս չկար», -ասել է Ադրբեջանի նախկին բնակիչ Էրիկ Խաչատուրովը:

Մայրաքաղաքում գտնվելու ընթացքում նա այցելել է՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար ընկած Շեհիդների ծառուղի, կույսի աշտարակ, Բաքվի բուլվար և այլ վայրեր և այլ վայրեր, որտեղ նա անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Պատասխանելով ադրբեջանցիների՝ նրա հանդեպ վերաբերմունքի մասին հարցին՝ Խաչատուրովը, ծիծաղելով, ընդգծում  է. տեղացիները նրան անվանում էին բաքվեցի:  Դրանում մեծ դեր  է խաղացել այն, որ հայը մինչ այսօր խոսում է ադրբեջաներեն:

«Ես չեմ ուզում մեկնել»,-կրկնել է  Խաչատուրովը:


Create Account



Log In Your Account