Aug 23 2019 12:23
Gulyaz Shirinova
Views: 37

Այն պահից, երբ Փաշինյանը թույլ տվեց, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակվեին, այս պարտիայի արդյունքում նա պարտվող էր դուրս գալու: Իշխանություններն ամբոխի հույզերին տրվեցին և թույլ չտվեցին, որ խոշորագույն ներդրողն իր գործողությունները շարունակի իրականացնել: Ամուլսարի հարցում Փաշինյանը քաղաքականապես պարտված է. Yerevan.Tօday-ին տված հարցազրույցում   հայտնել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Մաթևոսյանը նկատել է,  ցավալի է, որ պետության ղեկին գտնվող մարդը փորձում է իր անձնական խնդիրները դարձնել պետության օրակարգային հարցեր:

Իսկ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը a1plus.am-ին հայտնել է, որ հանքի շահագործումից հետո ոչ միայն մեկ գրամ, այլեւ միլիոնավոր լիտրերով ջուր կաղտոտվի:

Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկից հետո կառավարությունում արդեն երկրորդ խորհրդակցությունն է անցկացվել: Դրա հետ կապված   Ազատության հետ զրույցում իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն ասել է, որ Դա հրաբխային լեռ է, ամեն մի ջրուղու վրա հնարավոր չէ մի փական դնել ու վերահսկել: Ամուլսարի հարցով  վարչապետի ուղիղ  եթերից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ջերմուկի բնակիչները ներկայացրել են իրենց բողոքները: 


Create Account



Log In Your Account