Aug 23 2019 12:24
Gulyaz Shirinova
Views: 35

«Գոշա գալա» դարպասները արժեքավոր պատմական հուշարձան է: Դրանք  հանդիսանում են XII դարում կառուցված հին ամրոցի պարիսպների մի մասը: Վերջին անգամ դարպասը վերականգնվել է  դեռ անցյալ դարի կեսերին: Իսկ 2018 թվականի  մարտից նոր վերակառուցում է անցկացվում:

«Այդ պատերը պատմական մեծ արժեք ունեն, որովհետև  դրանք կառուցվել են մեր նախնիների կողմից, և այստեղի ամեն մի քարը գանձ է: Եվ մենք, իհարկե, պետք է անենք ամեն ինչ՝ քաղաքի պատերը, պարիսպները պահպանել ապագա սերունդների համար: Մենք մի քանի տարի աշխատել ենք Բաքվում: Մեր առաջին օբյեկտը Մուհամմեդի մզկիթն էր, որը XI դարի հուշարձան է: Այնտեղ շատ յուրօրինակ աշխատանք է տարվել: Մուհամմեդի մզկիթից հետո, մենք աշխատել ենք Կույսի աշտարակում, 2011-2013 թվականներին մեր կողմից, կարծում եմ հաջողությամբ իրականացվեց Կույսի աշտարակի վերականգնումը և կոնսերվացիան: Հաջորդ օբյեկտը Բեյլար մզկիթն էր, նույնպես  շատ հետաքրքիր օբյեկտ է»,-ասել է ընկերության մենեջեր Չինգիզ Նեյմանզադեն:

«Գոշա գալա» դարպասների հետ մեկտեղ, ընկերությունը իրականացնում է նաև 17-րդ դարի ստորգետնյա բաղնիքի վերականգնումը, որը տեղակայված է Իչերիշեհերի նախկին ռազմական պարետատան տեղում: Երկու նախագծերը նախատեսվում է ավարտին հասցնել  ընթացիկ տարվա դեկտեմբերին:


Create Account



Log In Your Account