Aug 23 2019 12:27
Gulyaz Shirinova
Views: 37

Հայաստանը չարաշահելով ՄԱԿ-ում անդամակցության իրավունքը, այս կառույցում նրա ներկայացուցչի կազմակերպության գլխավոր քարտուղարին հասցեագրած նամակում, որպես  լրացում   տարածել է՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում ստեղծված  անօրինական անջատողական վարչակարգի թղթեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների ՄԱԿ-ի կողմից՝ Ադրբեջանի օկուպացված  տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում  ստեղծված ապօրինի անջատողական վարաչակարգի զեկույցի տարածման վերաբերյալ հարցը:    «Տեղին կլիներ հիշեցնել, որ Հայաստանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում օգտագործում է ապօրինի անջատողական վարչակարգի  թղթերի տարածման պրակտիկան, սակայն դա ոչ մի կերպ չի արտացոլում տվյալ  կազմակերպությունների դիրքորոշումը: Ի պատասխան հայկական կողմի ՄԱԿ-ի շրջանակներում  արած հերթական սադրանքին՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված բողոքի  նամակ է ուղարկվել, որն այս օրերին հրապարակվելու է, որպես ՄԱԿ-ի ԱԽ և Գլխավոր վեհաժողովի պաշտոնական փաստաթուղթ»,-նշել է     Լեյլա Աբդուլլաևան:

 


Create Account



Log In Your Account