Aug 23 2019 12:28
Gulyaz Shirinova
Views: 30

1993 թվականի  օգոստոսի 23-ին՝ Հայաստանի զինված ուժերը օկուպացրեցին Ադրբեջանի Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջանները: 26 տարի առաջ հայերը ադրբեջանցիներին վտարեցին իրենց հայրենի հողերից, այնուհետև թալանեցին նրանց ունեցվածքը, ոչնչացրեցին պատմական և ճարտարապետական ​​հուշարձանները: 51 գյուղ և Ֆիզուլիի շրջկենտրոնը զավթվեց հայերի կողմից, ավելի քան 55 հազար բնակիները ստիպված եղան լքել հայրենի հողերը: Հետագայում օկուպացիայից ազատագրվել է շրջանի 13 ավան և 20 գյուղ: Օկուպացիայի արդյունքում զոհվել է  Ֆիզուլիի ավելի քան 1100 բնակիչ, 113 մարդ  գերեվարվել է, 1.450 հոգի  դարձել է հաշմանդամ:

«Հայ օկուպանտները ձգտում էին Արաքսի և Կուրի գետախառնուրդը, այն տարածքները, որոնք գտնվում էին Արաքս գետի, այսինքն՝ իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Դուք գիտեք, որ դա հայ ազգայնամոլների վաղեմի երազանքն է, որոնք պնդում են, թե իբր մեծ Հայաստանը, նրա սահմանները հասնում են Կուրի և Արաքսի քետախառնուրդի շրջանը»,-ասել է 

Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

Ջեբրաիլի շրջանի գրավման արդյունքում՝ օկուպացման գոտում մնացին տասնյակ դպրոցներ, հիվանդանոցներ, մզկիթներ և թանգարաններ, հարյուրավոր պատմական հուշարձաններ և մշակութային կենտրոններ: Ջեբրայիլից ավելի քան 61 հազար հարկադիր վերաբնակները բնակեցվել  են երկրի տարբեր շրջաններում:

«Հենվելով միջազգային իրավական նորմերի, նախ և առաջ Հելսինկյան կոնֆերանսի, Փարիզի խարտիայի և առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության վրա, նշանակում է, որ Հայաստանը պարտավոր է ազատել օկուպացված  տարածքները: Երկրորդը, արդեն անցել է ավելի քան 30 տարի: Ադրբեջանական ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է: Եվ եթե դա տեղի չունենա, ապա  մենք հենվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, մեզ իրավունք ենք վերապահում՝ ռազմական ուժի կիրառմամբ ազատագրել մեր պապենական հողերը»,-ասել է

պատմաբան, ԱԳԱԱ-ի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բահրամովը:

Հայկական ագրեսիայի շրջանակներում օկուպացվել են Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից յոթ շրջանները: Մոտ մեկ միլիոն ադրբեջանցիները դարձել են  փախստականեր ​​և  հարկադիր վերաբնակներ: Ադրբեջանի օկուպացված տարածքների  ազատման  վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը՝ մինչ այսօր չեն կատարվել  Հայաստանի կողմից:


Create Account



Log In Your Account