Aug 24 2019 11:47
Gulyaz Shirinova
Views: 29

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը քաղաքական էլիտայի և մոտ 30 հազար քաղաքացիների հետ ազատագրեց Ազգային Ժողովի այգին, տեղեկացնում է factor.am-ը: Խորհրդարանը շրջափակվեց իշխանության համակիրներով, ներսում աղմկոտ օրենքի նախագիծն ընդունած ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորներն էին: Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ բանակցեց, դուրս եկավ և հայտարարեց, որ Ազգային Ժողովի այգու մի հատված բաց է լինելու բոլորի առջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց ժողովրդի առջև ոստիկանական պատնեշով փակվեց Ազգային Ժողովի այգին: Ամուլսարը որպես հանք չշահագործելու պահանջով իրականացվող ակցիայի մասնակիցներին թույլ չտրվեց խորհրդարանի այգու տարածքում հանրային քննարկում անցկացնել: Ոստիկանները կարմիր բերետավորների հետ միասին բերման ենթարկեցին այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին մուտք գործել Ազգային Ժողովի այգու բաց տարածք: Կարմիր բերետավորները փորձում էին բերման ենթարկել լրագրողներին: Իսկ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասֆալտին փռվեց: Անդրադառնալով խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած դեպքերին՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նկատել է, որ խաղաղ ցուցարարների առջև հանրային տարածքի դռները փակելով՝ իշխանությունները ցույց են տալիս, որ իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում:

Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորները ևս քննադատեցին իշխանությունների գործելաոճը, որի արդյունքում բնապահպանները չկարողացան հանրային տարածք մուտք գործել:


Create Account



Log In Your Account