Aug 24 2019 14:21
Gulyaz Shirinova
Views: 29

Բաքվի պատմական մասը հանդիսացող Իչերիշեհերը շարունակում է զարմացնել հնագիտական նոր գտածոներով: 2015-թվականին իրականացված հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է ստորգետնյա բաղնիք: Եվրոպական լավագույն լաբորատորիաներում անցկացված ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ այդ շինությունը վերաբերում է XVII դարի կեսերին:

«Իհարկե, նախկին ռազմական պարետատան տարածքում ինչ որ պատմական օբյեկտի առկայության մասին  տեղեկություններ կային, սակայն դրանք ստույգ  տեղեկություններ չէին: Բանն այն է, որ Խորհրդային Միության օրոք ոչ ոք չէր կարող զբաղվել դրանով, որովհետև այստեղ տեղակայված էր  ռազմական պարետատունը, որը գտնվում էր պաշտպանության նախարարության անմիջական ենթակայության տակ: Խորհրդային միության փլուզումից հետո այստեղ արդեն գործում էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պարետատունը»,-ասել է Atelier Erich Pummer ընկերության մենեջեր Չինգիզ Նեյմանզադեն:

Դեռ 1806 թվականին Ռուսական կայսրության կողմից Բաքվի   զավթումից հետո, բաղնիքը լցվել է ավազով և տարբեր թափոններով, իսկ կառույցի ամբողջ տարածքը ասֆալտապատվել է:  Դրա շնորհիվ էլ պատմական հուշարձանը պաշտպանվել է  ներխուժումից և կարողացել է  պահպանել իր նախկին տեսքը: Ներկայումս այս տարածքում ակտիվ վերականգնման աշխատանքներ են տարվում: Նրանք  հնարավոր ամեն ինչ  անում են՝ այդ դարաշրջանի մթնոլորտը պահպանելու համար:

«Մենք այստեղ սկսել ենք աշխատել 2018 թվականի մարտին: Ավելի մանրազնին և ավելի խոր ուսումնասիրություններ ենք անցկացրել: Այս ամենը մանրամասն վերականգնում ենք»,-նշել է    Չինգիզ Նեյմանզադեն:

Միջնադարյան բաղնիքի ջրամատակարարման եղանակը զարմացնում է իր հնարամտությամբ և խնայողականությամբ: Շուտով այս պատմական հուշարձանը կուրախացնի զբոսաշրջիկներին ու տեղի բնակչությանը: Ստորգետնյա բաղնիքի տարածքը կվերածվի բացօթյա թանգարանի:


Create Account



Log In Your Account