Aug 27 2019 12:11
Gulyaz Shirinova
Views: 294

Օրերս Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժել է նորակոչիկ Նորայր Սահակյանի ծնողների բողոքը նորակոչիկի մահվան մեջ մեղադրված բժիշկների արդարացման դեմ, գրում է 1-in.am-ը։ Փետրվարին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով չորս տարի ազատազրկման դատապարտված՝ զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին, թերապևտիկ բաժանմունքի պետ Արկադի Չախոյանին։

2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:

Նորայրի ծնողների համար անհասկանալի է՝ Վճռաբեկ դատարանը ինչու է մերժել իրենց բողոքը։

«Դիմելու ենք ՄԻԵԴ։ Մենք ամիսներ առաջ դիմեցինք վարչապետին, ուզում էինք հանդիպել, ներկայացնել խնդիրը, բայց որևէ արձագանք չեղավ, հիմա պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը՝ հավելելով, որ, իհարկե, առաջացել են ֆինանսական խնդիրներ ՄԻԵԴ դիմելու հետ կապված, բայց լիահույս են, որ որևէ իրավապաշտպան կաջակցի իրենց։ Բանակում մահացած զինվորի ծնողներին չի ընդունում նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ծնողները նորից դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Տասը րոպե արդյոք չի կարո՞ղ հատկացնել վարչապետը մեզ»։


Create Account



Log In Your Account