Sep 03 2019 10:13
Gulyaz Shirinova
Views: 313

Երկար տարիներ Հայաստանի ղեկին կանգնած մարդիկ երկիրը հասցրել են անդունդի եզրին: Նոր իշխանություններն էլ շարունակում են նախկինների քաղաքական ուղեգիծը: Այսօր կառավարության վարած քաղաքականությունը Հայաստանում քննադատում են շատերը: Լրագրողների հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի  ունեցող ձերբակալություններին՝ նշել է. «Չի կարելի պայքարի անվան տակ այնպես անել, որ տնտեսական զարգացման խթանները ոչնչացվեն.

«Չի կարելի ասենք թե էդ ճանապարհով պայքարի անվան տակ այնպես անել, որ տնտեսական զարգացման խթանները ոչնչացվեն. Հիմա մասնավորապես որոշ մարդիկ ձերբակալված են. հասկանալի է, որ օրենքի, կառավարման բաց տեղերից օգտվելով՝ արել են, այսպես կոչված, անօրինական քայեր,-ասել է    տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:                 

Հետո Բոստանջյանը ավելացրել է. «Հիմա մենք էդպես թունավորված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը. նման զարգացում լսե՞լ եք:

«Հիմա մենք էդպես թունավորված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը. նման զարգացում լսե՞լ եք:  Խոշոր առումով հասկանալի է՝ այնպես պիտի անենք, որ  անօրինականությունները հնարավոր լինի կանգնեցնել, բայց, բոլոր դեպքերում, կշիռ չունեցող զանգվածին ուրախացնելու համար՝ սրան բռնեցինք, նրան բռնեցինք»,-նշել է նա:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան իր էջում քննադատել է նաև Ազգային Ժողովի  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսյանը:  Անդրադառնալով Փաշինյանի` Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցին Եսյանը  գրել է․

«Տնտեսությունը դարձել է ներառական, հետո բացատրում ես՝ հիմա ով կուզի կզբաղվի ձեռներեցությամբ։ Դե, գիտես, ինչ կա, պարզ մի բան ասեմ՝ Վիճակագրական վարչությանը, կամ քո կառավարության նազիր-վեզիրներիդ խնդրիր, թող ներկայացնեն, թե երկու տարի առաջ քանի մարդ էր զբաղվում ձեռներեցությամբ և այսօր՝ քանի, համոզված ասում եմ, քանի որ թվերը հայտնի են, եթե օբյեկտիվ լինես, ապա, քեզ մեծ հիասթափություն է սպասվում ինքդ՝ քեզնից, բայց, մյուս կողմից էլ՝ դու լավ գիտես, որ հերթական բլեֆն ես արել հարցազրույցում։

Հետո Մարգարիտ Եսյանը ավելացրել է. «Ասում ես Հայաստանի տնտեսությանը անցնող մեկ տարում ավելի աճ է գրանցել, քան եվրոպական երկրները, վարչապետ ջան, աչքերդ բաց, օբյեկտիվ նայիր իրականությանը, չկա այդպիսի բան, էդ թվերը մի մանիպուլացրու, սխալ բաներ մի արա, էսօրվա Նիկոլը իրավունք չունի լինել երեկվանը, դու հիմա պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, ոչ թե այստեղ-այնտեղ կտուրներին թռչկոտող էն Նիկոլը, լրջացիր, քեզ հետևում են, լսում են, քմծիծաղում են, դու վարչապետ ես, ախր, երկիրն է ափսոս, որ դու վարչապետ ես:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին Եսյանը ավելացրել է. «Ասում ես աշխատատեղեր կան, իսկ ինչո՞ւ եք այդքան խորը թաքցրել, ինչո՞ւ են մարդիկ դժգոհ, ինչո՞ւ չես ասում համատարած կրճատումների մասին, ինչո՞ւ չես խոսում այն մասին, որ անգամ աշխատող մարդիկ դժգոհ են, քանի որ բոլոր պետական կառույցներում համատարած անորոշություն է, մարդիկ չեն կողմնորոշվում, օրինակ, թե մի խումբ նախարարություններ միացնելուդ նպատակը որն էր, անգամ ինքդ չհասկացար, իբր բա՞ն էիր փոխում, մի հատ ուշադիր նայիր սուպեր նախարարության նախարարիդ դեմքին․․․

Համատարած անորոշ վիճակ է պետական ապարատի ներքին, միջին օղակներում, աշխատողները վախենում են ծպտուն հանել, քանի որ ամենուրեք <գործ տվողները> շատացել են, ամեն մի դժգոհողի գործից հեռացնում եք»,- եզրափակել է Մարգարիտ Եսյանը:

Հայաստանի նոր կառավարությանը քննադատել է նաև «Ֆերմերային Շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը: 168.am-ի հետ զրույցում Սեդրակյանը նշել է. «Ասում են՝ Հայաստանում բան է փոխվել։ Ոչինչ էլ չի փոխվել, ավելի վատ է. Օլիգարխները ոնց գործել են, այնպես էլ շարունակում են գործել»:

Ըստ նրա՝ երկրում գյուղացիներով զբաղվող չկա, և իրադրությունն ինչպես նախկինում էր, այնպես էլ մնացել է. «Գյուղնախարարությունն այսքան ժամանակ ծառայում էր օլիգարխներին, փոխանակ շրջվեր դեմքով դեպի գյուղացին, վերացրեցին։ Շատ տխուր վիճակ է։ Հայաստանը  տարիներ շարունակ եղել ու մնում է ագրարային երկիր։ Չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, բայց նախ ցածրը պետք է զարգացնեն, գյուղացիներին օգնեն։ Արտագաղթն ավելի է արագացել գյուղերից»,- եզրափակել է Սարգիս Սեդրակյանը:


Create Account



Log In Your Account