Sep 07 2019 12:11
Banovsha Shahaliyeva
Views: 285

Բաքվում ավարտվում են Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովի հուշարձանի տեղադրման աշխատանքները: Այս տարի կլրանար Ալբերտ Ագարունովի 50-ամյակը: Նա ծնվել է Բաքվի մերձակայքում՝ լեռնային հրեաների ընտանիքում: Այստեղ ապրող ազգային փոքրամասնությունների   տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նման նա էլ Ադրբեջանը համարում էր իր Մայր Հայրենիքը: Երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը՝ Ալբերտը առանց վարանելու մեկնեց ռազմի դաշտ:   

- В чем ты видишь свой долг? Ինչի՞ մեջ ես տեսնում քո պարտքը

- Прийти и защищать нашу землю. Մեր հողերը պաշտպանելու մեջ

- Как долго ты собираешься биться? Մինչև երբ ես պատրաստվում կռվել

- До конца войны. Մինչև պատերազմի ավարտը»,-այսպես էր պատասխանել Ալբերտ Ագարունովը:

Ալբերտ Ագարունովի հուշարձանի համահեղինակներն են Գեղարվեստի պետական ակադեմիայի սաները: Էսքիզը հաստատել է Ադրբեջանի ժողովրդական նկարիչ Օմար Էլդարովը:

«Եթե խոսենք այս հուշարձանի ստեղծման գաղափարի մասին՝ ապա այս ժայռը Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշն է: Իսկ տեխնիկական տեսակետից ՝ այն թույլ է տալիս պատկերել միայն տանկի մի մասը: Այսպիսով, Ալբերտի կերպարը չի կորչում մեծ տանկի ֆոնին»,-ասել է քանդակագործ   Զամիկ Ռզաևը:

«Ես կամավորական եմ: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել մեր ազգային հերոսի հուշարձանի տեղադրման աշխատանքին»,-ասել է  գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Ազիզ Ազիզովը:

Ալբերտ Ագարունովը մարտի դաշտում կռվում էր անձնազոհաբար: Նա ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով զրահամեքենան: Ի տարբերություն ադրբեջանական բանակի նորակոչիկների մեծ մասի՝ Ալբերտը ծառայել էր խորհրդային բանակում որպես տանկիստ: Նա հերոսաբար զոհվեց Շուշայի պաշտպանության ժամանակ, երբ դուրս գալով տանկից փորձում էր օգնել վիրավոր մարտական ընկերոջը:    

«Այս աշխատանքը ոգեշնչում է մեզ: Մենք արդեն մի քանի օր է այստեղ ենք և տեսնում ենք մարդկանց արձագանքը: Նրանք լուսանկարվում են հուշարձանի ֆոնին և կիսվում սոցցանցերում: Հասարակ քաղաքացիները մոտենում են մեզ և շնորհակալություն հայտնում: Վերջերս մի տարեց մարդ մոտեցավ մեզ և ասաց, որ մենք անպայման ազատագրելու ենք Ղարաբաղը: Սա մեզ լրացուցիչ ուժ է տալիս»,-ասել է քանդակագործ     Ռահիլ Գարաևը:

Ազգային հերոսի հուշարձանի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերին:


Create Account



Log In Your Account