Sep 10 2019 11:39
Banovsha Shahaliyeva
Views: 268

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի ԶՈՒ-երը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Վերջին մեկ օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 23 անգամ՝ կիրառելով դիպուկահար հրացաններ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ադրբեջանական բանակի դիրքերը կրակի են ենթարկվել   օկուպացման տակ գտնվող  Աղդամի շրջանի Շըխլար, Յուսիֆջանլը, Գերվենդ, Թերթերի շրջանի Չիլաբյուրտ, Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի, Քյուրդլեր, Հորադիզ գյուղերից, ինչպես նաև Գերանբոյի և Թերթերի շրջանների անանուն բարձունքներից: 


Create Account



Log In Your Account