Sep 10 2019 13:07
Banovsha Shahaliyeva
Views: 18

Երկար տարիներ է, ինչ հայկական բանակում ապօրինություններ, կոռուպցիա, անբարենպաստ մթնոլորտ է տիրում: Զինվորները շատ վատ են կերակրվում,  շատ ժամանակ էլ սոված են մնում:  «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը Tert.am-ին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։

 «Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը:

Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն անդրադառնալով զինվորի բարձրացրած խնդրին` նշել է. «Այն, որ զինվորի սնունդն այդպիսի որակի է, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է, դատապարտելի է, ինչը պետք  է լինի Նիկոլ Փաշինյանի օրակարգի ամենակարևոր հարցը: Վան Համբարձումյանն ընդգծել է,  որ այս դեպքը ցույց է տալիս իրական բանակի սննդի որակի վիճակը` չնայած իշխանությունների հայտարարություններին: Ռազմական փորձագետը նաև նշել է, որ վարչապետի այն պնդումը, թե հիմա զինվորների ներքնազգեստի հարցը լուծվել է, նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ զինվորական խանութներից ծնողները շարունակում են գնել և ուղարկել երեխաներին բոլոր պարագաները:


Create Account



Log In Your Account