Sep 10 2019 12:49
Banovsha Shahaliyeva
Views: 22

40с «Սա քրդերի գերեզմանատուն է: Կադրերում ես հայերեն կգրեմ, թե ինչն ինչոց է: Մոտեցան այս հիմնադրամի աշխատակիցները, ահա նրանք, նայում են մեզ, և ասացին, որ սա մասնավոր տարածք է, պահանջեցին լքել այն»:

Խոսելով հիմնադրամի մասին, Նարինե Կիրակոսյանը նկատի ունի Հայաստանի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներին: Նա նկարահանող խմբի հետ միասին այցելել է Արարատի մարզ: Սակայն լրագրողի ուշադրությունը գրավել է  այս տարածքում ավերված գերեզմանոցը: Պարզվել է, որ դա մուսուլմանական գերեզմանոց է: 

«Կարծում եմ, որ եթե դա բնության և մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամ է, ի՞նչ իրավունքով է   ոչնչացվել  այս գերեզմանոցը: Եթե նույնիսկ քրդերը կամ  թուրքերը այլևս չեն ապրում այստեղ: Սա միջազգային մակարդակի գործ է: Դա միանշանակ բարբարոսություն է: 1975 թվականի գերեզման է և ավերել են: Քրդերը գնացել են, իսկ նրանց գերեզմանոցը ավերում են, ամեն ինչ պարզ է»,-ասել է լրագրող (Հայաստան) Նարինե Կիրակոսյանը: 

Հայաստանի տարածքում գտնվող պատմական, մշակութային հուշարձանների, նույնիսկ գերեզմանոցների ոչնչացման փաստերը շատ են: Այս երկրում, մեղմ ասած, միշտ էլ ատելություն է եղել մյուս ազգերի և կրոնական դավանանքի ներկայացուցիչների նկատմամբ, մասնավորապես թուրքերի:  

«Իհարկե, բոլորն էլ քաջատեղյակ են, որ հայերը դա անում են նպատակաուղղված: Նրանց նպատակը շատ պարզ է՝ ոչնչացնել ադրբեջանցիների, թուրքերի հետքերը: Դա պատերազմ է ոչ միայն ադրբեջանցիների և  թուրքերի, այլև քրդերի, եզդիների և իհարկե, ուտիների դեմ,  որոնց պատմությունը կարելի է ասել, հայերը բոլորովին ոչնչացրել են»,-ասել է քաղաքագետ  Զաուր Մամեդովը:

Իսկ այս կադրերում Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներն են: Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները ավելի քան քառորդ դար է գտնվում են Հայաստանի զինված ուժերի  օկուպացման տակ: Բնակավայրերի մեծ մասը փաստորեն ջնջվել է երկրի երեսից: Բացի դրանից, հայերի մեջ կան մարդիկ, որոնք ոչնչացնելով սրբավայրերը՝ պղծում են գերեզմանները: Սոցիալական ցանցերում բազմիցս են տեղադրվել դա հաստատող լուսանկարներ՝ ընդ որում՝ հայերի կողմից:

«Այս փաստերը խոսում են այն մասին, որ հայերը զբաղվում են վանդալիզմով: Նրանք զբաղվում են բարբարոսությամբ  և այս տարիների ընթացքում կարողացել են ստեղծել  մոնոէթնիկ պետություն, որտեղ բացի հայերից ոչ մի էթնիկ խում չի ապրում:  Որովհետև Հայաստանում հայերի հետ  գոյատևելն անհնար է»,-նշել է քաղաքագետ  Զաուր Մամեդովը:  

Նույնիսկ պատերազմի ժամանակ սրբավայրերի հանդեպ հարգանք ցուցաբերելը ամեն մեկի պարտքն է: Աշխարհաքաղաքականության ռուսաստանցի  փորձագետ Անդրեյ Իվանովի  կարծիքով, նման գործողությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ և հայկական կողմը պետք է դա նկատի առնի:

«Պատմական և մշակութային հուշարձանների դեմ պատերազմելը միշտ էլ վատ է, մանավանդ՝ գերեզմանոցների ավերումը:   Այս երևույթն ունի մի քանի պատճառներ,  ես կասեի՝ մի քանի շերտեր:  Առաջինը՝ դա կարող է կապված լինել պետական ազգայնական քաղաքականության հետ: Երկրորդ պատճառը կարող է լինել հասարակության և քաղաքական և մշակութային առումով ոչ հասուն լինելը: Այսինքն, կյանքում նորմալ նպատակներ և գաղափարներ, զարգացման հստակ նախագծեր չունեցող մարդիկ սկսում են փորփրել անցյալը և այնտեղ թշնամիներ փնտրել»,-ասել է աշխարհաքաղաքականության փորձագետ (ՌԴ) Անդրեյ Իվանովը:

Վանդալիզմը Հայաստանի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է: Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ Երևանում ամբողջովին ոչնչացվել են բոլոր պատմական շինությունները, որոնք կառուցվել են ադրբեջանցիների կողմից, պատկանել են նրանց: Նարինե Կիրակոսյանը պարզ հարց է տալիս. ինչու՞ են ավերել գերեզմանատունը: Սա հարց է, որին պետք է պատասխանի Հայաստանի իշխանությունը:


Create Account



Log In Your Account