Sep 10 2019 17:09
Banovsha Shahaliyeva
Views: 20

Ադրբեջանի և Ուկրաինայի առաջնորդների միջև քաղաքական երկխոսությունը մեծ նշանակություն ունի: Երկու երկրների նախագահների միջև հանդիպում կարող է տեղի ունենալ մոտ առաջիկայում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: Այս մասին Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին:

«Մեր նախագահները պետք է անձամբ ծանոթանան նախքան կարևոր ռազմավարական հարցերի քննարկումը: Սա կարող է լինել ոչ մեծ հանդիպում, սակայն այն կարևոր է առաջին շփման համար»,-ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեվսկին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը՝ Կանևսկին ընդգծել է, որ պաշտոնական Կիևը շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

«Ուկրաինայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մնում է անփոփոխ: Ուկրաինական կողմը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեվսկին:


Create Account



Log In Your Account