Sep 11 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 14

Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում անցկացվել են այսպես կոչված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այն որակեց որպես հերթական էժան շոու: Այս կարծիքը կիսում են նաև այլ պետությունների արտաքին գործերի նախարարությունները: Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը ընդգծել է, որ չի ընդունում առկա ստատուս քվոն օրինականացնելու Հայաստանի փորձերը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրենց հերթին, Երևանին հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել որևէ երկրի կողմից: Հետևաբար, այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նույնպես չպաշտպանեց անջատողականներին:

«Այդ ընտրություն կոչվող միջոցառման արդյունքները պարզ էին բոլորին: Հայկական մամուլը գրում էր, որ դրան մասնակցել է Ղարաբաղի բնակչության 50 տոկոսից էլ քիչ մասը: Ցանկացած դեպքում՝ օկուպացված հողերում անցկացված «ընտրությունները» չեն կարող որևէ բան խոսել: Ողջ աշխարհն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են: Վաղ թե ուշ Ադրբեջանը վերադարձնելու է իր հողերը»,-ասել է քաղաքագետ (Ադրբեջան) Զաուր Մամեդովը:  

Հայաստանի ղեկավարության վարած հակասական քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց Ռուսաստանում: Դրանում համոզված են ռուսաստանցի քաղաքագետները: Փորձագետները նշում են, որ պաշտոնական Երևանը չի կարողանում որոշել իր արտաքին քաղաքական կուրսը, ինչպես նաև իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Հայաստանում օրեցօր ավելանում են  հակառուսական տրամադրությունները: Նախորդ կիրակի Երևանում կազմակերպվել էր Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառում: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Ռուսաստան՝ օկուպանտ» կարգախոս հնչեցնում և պահանջում են Ռուսաստանում սահմանել «Հայաստանի օր»:    

«Ի՞նչ է նշանակում Ռուսաստանում Հայաստանի օրեր անցկացնել: Հայաստանում Ռուսաստանի օրերի անցկացումը հասկանալի է: Նրանք ամեն ինչի համար, այդ թվում՝ պետականություն ունենալու համար պարտավոր են Ռուսաստանին և Մոսկվային: Ռուսաստանը մեծ պետություն է, որի շնորհիվ Հայաստանը դեռ չի կործանվել»,-ասել է միջազգային հակամարտությունների գծով փորձագետ (ՌԴ) Եվգենի Միխայլովը:

Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայով և անօրինական քայլերով չկարողացավ լուծել երկրի ներքին խնդիրները, մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նշում են փորձագետները:


Create Account



Log In Your Account