Sep 11 2019 12:27
Banovsha Shahaliyeva
Views: 15

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի ԶՈՒ-երը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Վերջին մեկ օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 22 անգամ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ հայկական ստորաբաժանումները Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղից կրակի են ենթարկել Գազախի շրջանի Գուշչու Այրըմ, Բերդի շրջանի  Այգեպար, Չինարի գյուղերից՝ Թովուզի շրջանի  Ալիբեյլի, Աղդամ, Աղբուլագ գյուղերում տեղակայված ադրբեջանական դիրքերը:  

Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Աղդամի շրջանի Նեմիրլի, Թաղըբեյլի, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո,  Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղերի ուղղությունից,  ինչպես նաև Գերանբոյի,  Թերթերի և  Խոջավենդի շրջանների անանուն բարձունքներից: 


Create Account



Log In Your Account