Sep 11 2019 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 18

Պաշտոնական Բաքուն միշտ մեծ նշանակություն է տվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Այս արտաքին քաղաքական կուրսի արդյունքում Ադրբեջանն այսօր հանդիսանում է աշխարհի մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Չմիավորման շարժումը և այլն: Չնայած Եվրախորհրդի հետ հարաբերությունների պատմությունը սկսվում է 1992 թվականից, սակայն Ադրբեջանն այս միջազգային կառույցին, որպես լիիրավ անդամ միացել է  2001 թվականին, այն ժամանակ Եվրոպայի խորհրդի շենքի  առջև առաջին անգամ  բարձրացվեց Ադրբեջանի եռագույն դրոշը: Այսօր երկկողմ հարաբերություններն արագ կերպով ընդլայնվում են, ինչի մասին են վկայում իրականացվող հաջող նախագծերը, ինչպես նաև բարձր մակարդակի  փոխադարձ այցելությունները: Կառույցի առաջին իսկ նստաշրջանում ադրբեջանական կողմը Եվրոպայի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կողմից իրականացված օկուպացիոն քաղաքականության հետևանքները: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական փաստաթղթերի թղթապանակը համալրվեց այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են՝ «Ադրբեջանական բնակչության հանդեպ  հայերի իրականացրած ցեղասպանության ճանաչումը», «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պահվող գերիները և պատանդները» և այլն: Այդ փաստաթղթերում նշված է՝  հայերի կողմից Խոջալուի բնակչության ոչնչացման, Հայաստանի կողմից Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացման և  այլ կարևոր  փաստերի մասին: Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն իր հերթին, պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած` «Չիրագովը և մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճռի կատարման համար:

«Մեր պատգամավորներն ակտիվորեն մասնակցում են նստաշրջաններին, ներկայացնում են պաշտոնական փաստաթղթեր, ինչպես երկրի ներքին զարգացման վիճակագրությունը,  այնպես էլ նրա արտաքին քաղաքական կուրսը:  Դա հնարավորություն է տալիս  Ադրբեջանին միջազգային հանրության ուշադրությանը հասցնել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը»,-ասել է  քաղաքագետ  Անաստասիա Լավրինան:

ԵԽ Նախարարների կոմիտեն արդեն հաստատել է Ադրբեջանի հետ՝ 2019-2021 թվականների համագործակցության պլանը: Գործողությունների նոր ծրագիրն էլ ավելի մեծ բազա կստեղծի համագործակցության համար: Նշենք, 2015-2018 թվականների համագործակցության ծրագրերի շրջանակներում Ադրբեջանում՝ Եվրախորհրդի և Եվրամիության կողմից  իրականացրել են ավելի քան 100 միջոցառում, որոնց մասնակցել է  շուրջ 4000 մարդ:


Create Account



Log In Your Account