Sep 11 2019 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 16

Հայաստանում իշխանափոխությունից հետո մեկուկես տարի է անցել, սակայն այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություն տեղի չի ունեցել:  Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո բարելավել է միայն Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի կյանքը: Եվ մինչ նոր իշխանությունները  կարողություններ են դիզում, հասարակ ժողովուրդը սովի է մատնված։ Հոգնած ու հուսահատված նրանք իրենց ձայնն են բարձրացնում, բողոքի ակցիաներ են անցկացնում: Այժմ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել  «Սանիթեք»-ի աշխատակիցները՝ վարորդներ, բանվորներ։ Նրանք մի քանի օր է ինչ անգործ են և պահանջներ ունեն քաղաքապետարանից։

Տղամարդ.«Էսօր առանց տեղեկացնելու մոտ 600 հոգի մնում են առանց գործ, կարա՞ պատասխանը տա դրա»:  

«Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարծում, որ «Սանիթեք»-ը ձախողել է քաղաքի աղբահանությունը, հակառակը՝ ասում են՝ քաղաքը լավ էլ մաքուր է եղել, հիմա իրենց անգործության մեջ քաղաքապետարանն է մեղավոր։

Տղամարդ. «Ընտրեցինք, որ մեզ հացից զրկի, ամբողջ տարածքները կեղտի մեջ կորածա: Թող արդարացնեն»:

Անգործ մնալուց բացի, ասում են՝ օգոստոս ամսվա աշխատավարձն էլ չեն տալիս, ընկերությունից պատասխան են ստացել, թե մեղավորը քաղաքապետարանն է, չի վճարել իրենց և անընդհատ տուգանում է։

Տղամարդ. « Դրանից լավացավ, թե վատացավ, ավելի պտի վատանա: Մեր տնօրենը ասեց՝ քաղաքապետարանը չի փոխանցել, մենք եկել հավաքվել ենք այստեղ, իմանանք խնդիրն ինչն է՝ չի փոխանցել»։

Տղամարդ. «Ես օգոստոս ամիսը աշխատել եմ, հիմա ես վարկ ունեմ, ո՞ւմ դիմեմ, որ էդ գումարս տա, որ տանեմ վարկս փակեմ»:

Նշենք, որ երկրի վարչապետը չունի այլևս մեծ վստահություն, մարդիկ ռեալ բան են պահանջում՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, նոր աշխատատեղերի բացում,  որոնք Փաշինյանը չի կատարել: Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելանում է հասարակության հիասթափության չափաբաժինը, ինչը մարդկանց մղում է փողոց բողոքելու ամենատարբեր խնդիրների համար։


Create Account



Log In Your Account