Sep 11 2019 14:08
Banovsha Shahaliyeva
Views: 19

Հայաստանում շարունակում են քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին: Այս իշխանությունն իր բոլոր քայլերով ապացուցում է, որ ինքնուրույն չի, այլ խամաճիկ է: Եթե իշխանությունը չգիտակցի իր սխալները, ապա կգտնվեն ուժեր, որոնք նրանց կհեռացնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Էդ ովա էդ մարդը, ինչ վարչակազմա էսօր Հայաստանում, աչք ունեն գոնե, աչք: Եթե նրանք չեն հասկանում, որ պիտի հեռանան քաղաքական ասպարեզից, ապա նրանց կհեռացնեն իրենց սիրած ահաբեկիչները: Ինչքան փող են ստացել, որ բթացել են»:

Նշենք, որ Հայաստանի ղեկին կանգնած մարդկանց քննադատել է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը:  Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում անկում է արձանագրվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ թանկացել են.

«Այս տարվա վեց ամիսների կտրվածքով ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ: Դրա վառ ապացույցը խանութների շրջանառության անկումն է»:

Նշենք, որ 168․am-ի հետ զրույցում Հայաստանի կառավարությանը քննադատել է նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Հանրությունը մասնատված է, և գնալով այդ մասնատումը ավելի խորանում է, նեգատիվ մթնոլորտը գնալով ավելի խորանում է: Կարծես թե հեղափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է խնդիր դնեին պոզիտիվ գաղափարների շուրջ նոր Հայաստան կառուցելու համար հանրությանը միավորել: Բայց երբ միավորման գաղափարը չկա, մեխանիկաբար միավորում, բնականաբար, չի լինի, և գնացին այդ տարանջատումները»:

Եվ քանի որ արդեն իշխանության խնդիր է առաջանում, որովհետև նաև Ամուլսարի հետ կապված արդեն խորհրդարանական ճգնաժամի առաջ ենք կանգնում, այդ տարանջատող գաղափարները ռեալ կարող են ինչ-որ բախումների էլ բերել,- ընդգծել է Դանիելյանը:

«Բայց երբ նպատակին հասել են, իշխանությունը փոխվել է, ցանկացած իշխանություն պետք է կայուն վիճակի ձգտի, ստեղծագործական միտք զարգացնի և սկսի նոր պետություն կառուցել կամ հին պետությունը շարունակել, այսինքն՝ էֆեկտիվ կառավարում: Քանի որ այդ գաղափարներն իրականում չունեին, որովհետև հեղափոխության կարգախոսներն էին՝ «Մերժիր Սերժին», «Պատժել թալանչիներին» և այլն, ինքը չուներ իր մեջ ապագայի նախագիծ»:


Create Account



Log In Your Account