Sep 12 2019 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 287

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի ԶՈՒ-երը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Վերջին մեկ օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 21 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ:  Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ հայկական ստորաբաժանումները Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղից կրակի են ենթարկել Գազախի շրջանի Քեմերլի, Գուշչու Այրըմ գյուղերում տեղակայված ադրբեջանական դիրքերը:  

Բացի այդ, ադրբեջանական բանակի  դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Թերթերի շրջանի Գյոյարխ, Աղդամի շրջանի Թաղըբեյլի, Քենգերլի, Յուսիֆջանլը, Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի  գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Գերանբոյի և  Թերթերի շրջանների անանուն բարձունքներից: 


Create Account



Log In Your Account