Sep 12 2019 13:42
Banovsha Shahaliyeva
Views: 275

Հայաստանում երկար տարիներ ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականություն և անհանդուրժողականություն է դրսևորվել: Հայերը բռնության ու հալածանքների են ենթարկել ոչ միայն ադրբեջանցիներին, այլև այլ ազգերի ներկայացուցիչներին՝ ռուսներին, հրեաներին, քրդերին, եզդիներին: Այսօր էլ Հայաստանում շարունակվում է միակ  ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ ատելությունն ու թշնամանքը:

Ըստ հայկական լրատվամիջոցների Արմավիրի մարզի Ֆերիկի գյուղում  վաճառվել են եզդիներին պատկանող արոտավայրերը:

Ֆերիկն ունի ընդամենը 205 հեկտար արոտավայր: Անցյալ տարի ֆերիկցիները իմացան, որ արոտավայր էլ չունեն, վաճառված է: Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ ինքն էլ անակնկալի եկել, երբ պարզվել է, որ 2004 թվականին ամբողջ 205 հեկտարը գնել են գեներալ, այժմ մեղադրյալ Մանվել Գրիգորյանի եղբորոդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու վերջինիս մայրը՝ Թամար Գրիգորյանը։ Գյուղում այս մասին չեն իմացել, քանի որ անասունների մուտքը դեպի սեփականաշնորհաված հանդեր փակող չի եղել:

«Հրանտ Գրիգորյանը կամ Թամարա Գրիգորյանը  երբևիցե չեն եկել, ոչ մեկը տեղյակ չէ, որ օտարված է այդ հողերը,-ասել է համայնքապետ Ռուստամ Հասանյանը:

Նշենք, որ մինչև 2018 թվականը  Գրիգորյանները չէին օգտվում հողերից, և տեղացիները չգիտեին, որ զրկվել են արոտավայրից։ Իմացան այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, երբ իրենց մոտ եկավ ոմն սիրիահայ Արա Տագեսյանը, ում իշխանությունը կորցնող Գրիգորյանները հասցրել էին վերավաճառել հողերը։ Ֆերիկցիների խոսքով, սկզբից Տագեսյանը, հասկանալով, որ չցանկացավ գնալ գյուղի դեմ հայտնեց, որ վճարել է գնի 10 տոկոսը՝ բեհը, որը հետ կպահանջի և կհրաժարվի սեփականության իրավունքից։

« Ես որ խոչընդոտ պետքա առաջացնի համայնքում, որ ես պիտի ամբողջ համայնքի գլուխը ջարդեմ, քանի որ ամբողջ գումարը չեմ տվել»,-նշել է Ռուստամ Հասանյանը:

Եզդիների վրդովմունքը առաջացրել է նաև այն, որ սեփականատերը անընդհատ ակնարկում էր տեղացիների ազգային փոքրամասնություն լինելու հանգամանքը։ Ֆերիկցիների փոխանցմամբ, նա ասում էր, որ դա իր հայրենի հողն է, որ նա հայ է և ներդնում է անում հայրենիքում։

«Յոնջա ցանի՞, մեր վրա ծախի՞, մեր անասունը գոմում պահե՞նք․․․ Ճիշտ ա անում: Գործը բռնել ա»,-ասել է Ռուստամ Հասանյանը:

Ֆերիկցիները պնդում են, որ փակ են պահելու դեպի արոտավայր տանող տեխնիկայի ճանապարհը, որպեսզի որևէ բիզնես ծրագիր այնտեղ չծավալվի: Գյուղի բոլոր ընտանիքներն են ապրում անասնապահությամբ․ ո՞ւր տանենք մեր 700 կովերին, հարցնում են: Ֆերիկը արոտավայրից զրկելը փաստացի կստիպի մեծամասամբ անասնապահությամբ զբաղվող տեղացիներին լքել հայրենի հողը։

Հարկ է նել, որ այսօր Հայաստանում բռնությունների և հալածանքների են ենթարկվում ոչ միայն եզդիները, այլև ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները: Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի հայտարարության՝ Գյումրիում հայտնաբերվել է  102-րդ  ռուսական ռազմաբազայի զինծառայող 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին, ում դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

ՀՀ Քննչական կոմիտեից  տեղեկացրել են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուս զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար:


Create Account



Log In Your Account