Sep 13 2019 11:56
Banovsha Shahaliyeva
Views: 298

 

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո կանցկացվեն օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ:

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով:     

Զորավարժություններին կներգրավվեն 10 000 զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահամեքենա, 120 միավոր տարբեր տրամաչափի  զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 20 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:  


Create Account



Log In Your Account