Sep 13 2019 12:29
Banovsha Shahaliyeva
Views: 25

Ադրբեջանի օկուպացված   տարածքներում զբոսաշրջության քարոզումը   լուրջ խնդիր է, որը լուծման  կարիք ունի:  Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր վեհաժողովի 23-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտնել է՝ Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նաղիևը: Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս է անդրադարձել  այս թեմային և այսօր դա  մնում է, որպես օրակարգի սուր հարցերից մեկը: Նաղիևը նշել է, որ  որոշ երկրներ  սադրանքներ են թույլ տալիս Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության դեմ: Դա անընդունելի է և պետք է դադարեցվի», - ասել է  Նաղիևը:

«Մեզ համար շատ հաճելի է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը տարեցտարի ուժեղանում է: Դրանով հանդերձ կուզենայինք նշել, որ մասնակից երկրները առաջին հերթին պետք է պահպանեն էթիկ նորմերը:  Մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց: Դա վերաբերում է ցուցահանդեսների ժամանակ և որոշ օնլայն հարթակներում  իրականացվող քարոզչությանը:   Մենք այդ կապակցությամբ պարբերաբար դիմում ենք  էթիկայի կոմիտեին և հետագայում ևս կդիմենք»,-ասել է Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նաղըևը:     


Create Account



Log In Your Account