Sep 14 2019 12:52
Gulyaz Shirinova
Views: 26

«Գարահեյբաթ» ուսումնական կենտրոնում՝ ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» (ՕՀՀ) ծրագրի շրջանակներում անցկացվել են ադրբեջանական բանակի՝ հետախուզական վաշտի երկրորդ աստիճանի և ՄԻ-17 ուղղաթիռների առաջին աստիճանի գնահատման զորավարժություններ: Ադրբեջանական բանակի հետախուզական վաշտի գործողությունների արդյունավետությունը գնահատել է բազմազգ գնահատող խումբը, իսկ Ադրբեջանի ՌՕՈՒ ՄԻ-17 ուղղաթիռների գործողությունները՝ ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները: Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը, ստուգել զինծառայողների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ:


Create Account



Log In Your Account