Ադրբեջանի և BP ընկերության միջև համագործակցությունը շարունակվում է շուրջ քառորդ դար: Ամեն ինչ սկսվեց՝ «Դարի պայմանագիր» կոչվող պատմական փաստաթղթի ստորագրմամբ: Այդ փաստաթղթով դրվեց Ադրբեջանի էներգետիկ անվտանգության հիմքը և կանաչ լույս վառվեց օտարերկրյա ներդրումների համար: Ադրբեջանը դարձավ տարածաշրջանային և միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների ակտիվ մասնակիցը:
«Ես լավ եմ հիշում այդ պատմական օրերը, քանի որ այն ժամանակ ես անմիջականորեն զբաղված էի այդ գործերով, որպես Պետնավթընկերության փոխնախագահ: Այն ժամանակ որոշվեց Ադրբեջանի նավթային ռազմավարությունը և այսօր մենք տեսնում ենք, այդ ռազմավարության, կատարված աշխատանքների արդյունքները»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանն իր գործընկերների հետ՝ «Ազերի, Չիրագ և Գյունեշլի» հանքավայրերի բլոկի մշակման նոր «Դարի պայմանագիրը» կնքեց 2017-ի սեպտեմբերի 14-ին Հեյդար Ալիևի կենտրոնում: Նոր համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի համար ավելի շահավետ պայմաններով:
«Ներդրումները բավականին նշանակալից են: Արդյունահանվող նավթի և ուղեկից գազի ծավալները բավականին մեծ են: Երկկողմ գործընկերությունը, տվյալ փոխհարաբերությունները մինչ օրս շարունակվում են: 2019 թվականի ապրիլի 19-ին հաստատվեց՝ «Ազերի, Չիրագ և Գյունեշլի» հանքավայրերի բլոկի մշակման հերթական նախագիծը: Դա 6 միլիարդ դոլար արժողությամբ՝ Ազերի-Կենտրոնական-Արևելյան նախագիծն է, որի շրջանակներում առաջին նավթը նախատեսվում է արդյունահանել արդեն 2023 թվականին»,-ասել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցով փոխնախագահ Բախտիյար Ասլանբեյլին:
Պայմանագրի կնքման պահից մինչ այսօր արդյունահանվել է ավելի քան 3,5 միլիարդ բարել նավթ: Ընդհանուր առմամբ, «Ազերի, Չիրագ և Գյունեշլի» հանքավայրերի բլոկում շահագործվում է 124 նավթահոր: Նախագծի կապիտալ ծախսերը կազմել են մոտ 36 միլիարդ դոլար: