Sep 14 2019 12:55
Gulyaz Shirinova
Views: 44

Ամերիկյան ընկերությունը հաղթել է Ադրբեջանին հակաահաբեկչական և հետախուզական սարքավորումներ մատակարարելու, ինչպես նաև Ադրբեջանի ծովային անվտանգության ծրագրի շրջանակներում ուսուցում կազմակերպելու համար հայտարարված մրցույթում, որի արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը: Փորձագետները բարձր են գնահատում այս համագործակցությունը: Ադրբեջանը՝ որպես միջազգային կյանքի ակտիվ մասնակից, արդյունավետորեն համագործակցում է աշխարհի առաջատար երկրների հետ, իր ավանդն է ներդնում ահաբեկչության դեմ պայքարի գործում: 

«Մեր տարածքները գտնվում են օկուպացիայի տակ, իսկ օկուպացված տարածքներն անվերահսկելի են: Կան տեղեկություններ, որ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող տարածքներն օգտագործվում են ահաբեկչական խմբերի պատրաստման և թմրանյութերի թրաֆիքինգի նպատակով: Բնականաբար, Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում խոշոր էներգետիկ նախագծերի՝ նավթատարների և գազատարների պաշտպանության համար: Ադրբեջանի ձեռք բերած սարքավորումները կծառայեն նաև այդ նպատակին»,-ասել է     ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:

Նշենք, որ տվյալ ծրագրի 88%-ն իրականացվելու է Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը՝ Ադրբեջանում: Նախատեսվում է ծրագիրն ավարտել 1 տարվա ընթացքում:


Create Account



Log In Your Account