Sep 14 2019 12:59
Gulyaz Shirinova
Views: 30

Այս օրերին հայաստանյան հանրության հուզող թերևս ամենասուր խնդրի՝ Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու շուրջ «Ազատությունը» զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

«Եթե շատ անկեղծ ասեմ, իմ խորը, մեծ վստահությամբ, իշխանությունը հիանալի հասկանում է Ամուլսարի բացասական հետևանքները: Իշխանությունը հիանալի հասկանում է նաև, որ դա հանրությանը շատ հասկանալի է: Իշխանությունը ունի լուրջ պրոբլեմ, ինչպես և երբեմն ակնարկով, երբեմն հստակ ասում է, իրենք չեն կարողանում խնդիրը հարթել ո՛չ կոնկրետ պայմանագրային կողմի հետ՝ «Լիդիան»-ի հետ, ո՛չ ռիսկ են անում մտնել միջազգային արբիտրաժ․․․ ո՛չ էլ իրենց հազար ու մի կողմից հազար ու մի շահագրգիռ մարդ վախեցնում են միջազգային ներդրողների կողմից անվստահությամբ: Չեմ պատկերացնում, չեմ հավատում, որ մեր իշխանությունն այս պահին ներդրողի վախ ունի: Որ դրա շուրջը կարող է ինչ-որ տեղերից ինչ-որ խոսակցություններ տաքանալ՝ այո: Բայց ոչ մի լուրջ ներդրող երբևէ չի կարող էսպիսի վտանգավոր հանքահանության հետ, ըմբոստացման կամ չկայացման հետ կապել իր իրական տնտեսական ծրագիրը»,-ասել է Խառատյանը: 

Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին ու հնարավոր վտանգներին անդրադարձել են նաև բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը։ «Ինձ  մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունը ուզում է այդ հանքը շահագործել՝ անկախ նրանից՝ ինչ ռիսկեր են սպասվում մեր հանրապետության տարածքում»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարևորում է պատասխանատվության բարձրացման  հարցը, որի բացակայության դեպքում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ավելի վատ իրավիճակ կստեղծվի: Բնապահպանի կարծիքով, այստեղ պետք է աշխատեն պատգամավորները, որոնք ունեն շատ մեծ լծակներ, և նրանք պետք է ընդունեն օրենքներ, որոնք չեն նպաստի հանքարդյունաբերությանը։

 


Create Account



Log In Your Account