Սեպտեմբերի 15-ը Ադրբեջանի պատմության հիշարժան տարեթվերից մեկն է: 1918 թվականին Բաքուն լիովին ազատվեց հայ զինյալներից և բոլշևիկներից:
Արևելքի առաջին դեմոկրատական հանրապետությունը որոշ ժամանակ իր կառավարությունը ստիպված էր տեղակայել Գյանջայում: Բանն այն է, որ կարմիր բանակի աջակցությամբ հայ դաշնակները գրավել էին Բաքուն: 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Նուրու փաշայի գլխավորած Կովկասի Իսլամական բանակը արյունալի մարտերից հետո լիովին ազատագրեց քաղաքը:
«Ուզում եմ նշել, որ Բաքվի ազատագրումը մեծ պատմական նշանակություն ունի մեր ժողովրդի համար: 1918 թվականը նշանավոր է երկու տարեթվերով. Մայիսի 28-ը՝ Ադրբեջանի անկախության և սեպտեմբերի 15-ը՝ մեր մայրաքաղաքի ազատագրման օրերը: Այս տարեթվերը միանշանակ կարևոր են մեզ համար»,-ասել է պատմաբան Նասիման Յագուբլուն:
Այս պատմական կարևոր իրադարձության մեջ մեծ դեր է խաղացել Օսմանյան կայսրությունը: 1918 թվականի հունիսի 4-ին բարեկամության մասին պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն Օսմանյան կայսրությունն իր վրա է վերցրել օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքների ազատագրման պատասխանատվությունը: Ադրբեջանական և թուրքական դաշնակից զորքերից կազմավորվեց Կովկասի Իսլամական բանակը, որի հրամանատարը դարձավ Նուրու Փաշան:
«1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը ծանր ժամանակներ էր ապրում: Սակայն, նույնիսկ այս դժվար պահին, Օսմանյան կայսրությունը անպատասխան չթողեց եղբայրական պետության կոչը: Էնվեր Փաշան Ադրբեջան ուղարկեց իր եղբորը՝ Նուրու Փաշային, որպեսզի կանխի 1918 թվականի մարտի 31-ին սկսած ադրբեջանցիների ցեղասպանությունը: Կովկասի իսլամական բանակը ժամանեց Ադրբեջան»,- ասել է
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Բաքվի ազատագրման ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է՝ Կովկասի իսլամական բանակի շուրջ 2 հազար զինվոր: Այսպիսով, ապահովվեց Ադրբեջանի անկախությունը և վերջ դրվեց հայերի և բոլշևիկների տիրապետությանը՝ Բաքվում և նրան հարակից շրջաններում: Կովկասի Իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրումից հետո սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարությունը Գյանջայից տեղափոխվեց Բաքու և Ադրբեջանում սկսվեց պետականաշինության հիմնական փուլը: