Sep 16 2019 12:25
Banovsha Shahaliyeva
Views: 307

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից հաստատված պլանի համաձայն, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո   մեկնարկել են  օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով:    Զորավարժություններին կմասնակցեն մինչև  10 000 զինծառայող,  ավելի քան 100 միավոր տանկ և զրահամեքենա, 120 միավոր տարբեր տրամաչափի  զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 20 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:  

Զորավարժությունների ընթացքում, որոնք կանցկացվեն բարդ ռելիեֆային պայմաններում, լեռնա-անտառային, ժայռոտ վայրերում, կկատարվեն առաջավոր ջոկատների և հիմնական հարվածային խմբավորումների, հրետանու և ռազմական ավիացիայի միջև ներդաշնակվածության մակարդակի բարձրացման առաջադրանքներ:      

Լայնածավալ զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 20-ին:


Create Account



Log In Your Account