Sep 17 2019 12:42
Banovsha Shahaliyeva
Views: 372

Բաքվից ոչ հեռու տեղակայված է  մի անսովոր լեռ, ուր անպայման այցելում են Բաքու ժամանած զբոսաշրջիկները: Կան ճանապարհորդներ, որոնք գալիս են Ադրբեջան, բացառապես այս վայր այցելելու համար:  Բնության հրաշքը հանդիսացող Յանարդաղը,  որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «վառվող լեռ», անտարբեր չի թողնում ոչ մեկին: Բնական հավերժ կրակը հնագույն ժամանակներից ի վեր վառվում է այս լեռան լանջին: Նավթի և գազի հարուստ պաշարներ ունեցող Ադրբեջանը հնուց ի վեր հայտնի է, որպես Հրո Երկիր: 

«Դուք, հավանաբար նման բան չեք տեսնի աշխարհի ոչ մի տեղում: Այս հավերժ կրակը վառվում է արդեն շատ տասնամյակներ, հազարամյակներ, դարեր   շարունակ և այն չի հանգչում: Մենք եղել ենք նաև ցեխի հրաբուխների մոտ»,-ասել է զբոսաշրջիկ (Ռուսաստան) Լյուդմիլան: 

«Բավական անսովոր բնական երևույթ է, հուրը  դուրս է գալիս ուղիղ գետնի ընդերքից: Ես  լսել եմ, որ կրակն  այստեղ այրվում է հազարամյակներ շարունակ»,-նշել է զբոսաշրջիկ (Չեխիա) Յարոսլավը:

«Սա հոյակապ և շատ անսովոր երևույթ է: Մեզ համար կրակը անգնահատելի պարգև է»,-ասել է զբոսաշրջիկ (Հնդկաստան) Շաշի Գուպտան:

«Իրականում դա շատ զարմանալի է, բոցը բնական երևույթ է և այն չի հանգչում, դուրս է գալիս գետնից և հավերժ   այրվում է, դա շատ  տպավորիչ է: Սկզբում ես կարծում էի, որ  սա արհեստական բան է, սակայն հետո համոզվեցի, որ սխալվում եմ»,-ասել է զբոսաշրջիկ (Ռուսաստան) Անդրեյը:

«Այս բնական երևույթը պարզապես ունիկալ է: Կարծում եմ, որ դա կապված է  նրա հետ, որ երկիրը հարուստ է նավթի  և գազի պաշարներով»,-ասել է զբոսաշրջիկ (Հնդկաստան) Բենիտան:

Զբոսաշրջիկների շարքում   կարելի է   հանդիպել նաև նրանց, ովքեր  ծնվել և մեծացել են Բաքվում և Ադրբեջանը համարում են  իրենց երկրորդ հայրենիքը:

«Մեր այցը եբրայերենից թարգմանաբար նշանակում է՝ վերադարձ արմատներին:   Մեր արձակուրդը շատ հագեցված է, արդեն եղել ենք Գալա ավանում, Գուբոստանում: Այստեղ ամեն ինչ հոյակապ է: Բաքուն  շատ է փոխվել»,-ասել է զբոսաշրջիկ (Իսրայել) Ֆլորան:

«Ուզում եմ ասել, որ ադրբեջանական ժողովուրդը չի փոխվել, ինչպես  եղել է ջերմ ու սիրալիր, այնպիսին էլ մնացել է»,-ասել է զբոսաշրջիկ (Իսրայել) Վերոնիկան:

Այրվող բլուրների մասին գրել են շատ ճանապարհորդներ, այդ թվում  նաև իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն: Յանարդագ լեռան տարածքը պետության կողմից հայտարարվել է պատմական արգելոց: Այստեղ, բաց երկնքի տակ կարելի է  տեսնել հետաքրքիր հնագիտական գտածոներ:


Create Account



Log In Your Account