Sep 17 2019 13:02
Banovsha Shahaliyeva
Views: 263

Հայաստանում գրեթե ամեն օր ինչ որ պաշտոնատար անձ կամ աշխատանքից է հեռացվում, կամ էլ հրաժարական է տալիս: Ըստ հայկական լրատվամիջոցների այժմ հրաժարական է տվել  Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:  Factor.am-ի հետ զրույցում  իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը խոսելով Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին  նշել է, որ պետք է վերլուծել, թե ինչ է կատարվում այժմ Հայաստանում և ինչ դրդապատճառներ կարող են լինել.

«Կարծում եմ՝ Վանեցյանը միակ պաշտոնյան չէ, որի մոտ ցանկություն է առաջացել հրաժարական տալ, դադարեցնել գործունեությունը կամ հեռանալ համակարգից: Կարող եմ առաջինը նշել, որ համակարգն այնքան էլ ներառական չի աշխատում, որոշումների կայացման մեխանիզմն աշխատում է միանձնյա, ինչը երևում է տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած վարչապետի լայֆերից, երբ այնտեղից ենք իմանում, թե ինչ գործողություններ են կատարվելու»:

Երկրորդ պատճառը կարող է լինել այն բացահայտումները կամ քրեական գործերը, որոնց շրջանակում աշխատում են… Հետագայում այդ ամենը կբացահայտվի,- ընդգծել է Հովհաննիսյանը.

«Վանեցյանը փորձում է քողարկել որոշ փաստեր, որոնք Փաշինյանին չեն բավարարում։ Եվ երրորդ պատճառը քաղաքական գործունեությունն է: Ես կարծում եմ՝ այս հրաժարականով Վանեցյանը հիմք է դնում իր քաղաքական գործունեությանը, որը հետագայում մենք կտեսնենք»:

Factor.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին խոսել է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը.

«Վանեցյանի տեքստի ընթերցումից գալիս ենք այն եզրահանգման, որ կա հստակ տարբերություն՝ քաղաքական իշխանության կողմից իրականացվող գործողությունների և ԱԱԾ պետի ընկալումների միջև: Ինքն ուղղակի տալիս է հստակ գնահատականներ, ըստ էության, հախուռնության, առաջնայինը երկրորդայինից չտարբերակելու, նման ինչ-որ հարցեր»:

Անդրադառնալով Վանեցյանի հայտարարությունը, թե իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, Սաքունցը նշել է. «Վանեցյանի՝ «Կանգ առ»-ի կոչն ուղղված է վարչապետին, դա ավելի շատ քաղաքական գործչի, քան ԱԱԾ պետի հայտարարություն է.

«Վանեցյանը հեղափոխությունից հետո  առաջնային ֆիգուրներից մեկն էր հետհեղափոխական Հայաստանում, որը չի համապատասխանում այն կարգավիճակին, որը պետք է ունենար ԱԱԾ պետը: Այսինքն, ըստ էության, մենք իրապես արձանագրում ենք, որ Վանեցյանն իրեն այլևս ընկալել է որպես քաղաքական պրոցեսներին մասնակից անձ, այլ ոչ թե ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվող մարմնի ղեկավարի»:


Create Account



Log In Your Account