Sep 17 2019 13:07
Banovsha Shahaliyeva
Views: 312

Մեկուկես տարի է առաջ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց կյանքը չի բարելավվել՝ նոր աշխատատեղեր չեն բացվել, աշխատավարձերն ու  թոշակները չեն բարձրացել, առաջին անհրաժեշտության ապրանքների գները թանկացել են և օր օրի շարունակում են թանկանալ:  Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև Հայաստանի բնակչության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին:

Եվ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ այցելի Հայաստան, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ: Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը Հայաստանի բնակչության համար անխուսափելի է:

 


Create Account



Log In Your Account