Sep 18 2019 12:38
Banovsha Shahaliyeva
Views: 358

Բաքվում շարունակվում է Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Մարզիկները ցուցադրել են օղակով և գնդակով անհատական համարներ: Այս վարժություններում լավագույն արդյունքները ցույց են տվել ռուսաստանցի մարմնամարզիկները:

«Սա ինձ համար շոկ էր, որովհետև նման արդյունքի չէի սպասում, ես պարզապես փորձեցի ամեն ինչ ճիշտ անել, և չմտածել արդյունքների մասին: Սակայն, մրցումները կշարունակվեն առնվազն ևս 2 օր, այդ պատճառով չի կարելի թուլանալ»,-ասել է մարմնամարզուհի (ՌԴ)  Եկատերինա Սելեզնյովան:

Ոմանք երազում են հաղթել այս մրցումներում, ոմանց համար էլ կարևոր է 2020 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր ստանալ: Սակայն  յուրաքանչյուր մարմնամարզիկի համար այս առաջնությունը կարևոր փուլ է նրա մարզական կարիերայում: Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 37-րդ առաջնությանը ներկա է նաև Համառուսաստանյան մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Իրինա Վայներ-Ուսմանովան:

«Մարմնամարզության բացումը շատ լավ էր կազմակերպված, հատկապես արծաթագույն կոստյումներով և համազգեստոներով՝  ուսերին դրոշներ պահած աղջիկները»,-ասել է համառուսաստանյան մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Իրինա Վայներ-Ուսմանովան:

Սպասվում է մրցույթի 2-րդ փուլը: Անհատական մարզաձևերում մարզիկները  կմրցեն լախտով և ժապավենով վարժություններում:


Create Account



Log In Your Account