Sep 19 2019 12:38
Banovsha Shahaliyeva
Views: 34

Ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունների պլանի համաձայն՝ տեղանքի ուսումնասիրությունից հետո դրա մասնակիցները զորքերի փոխգործակցությունը իրականացրել են մակետի վրա: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվող խորհրդակցության ընթացքում դրվագները փուլ առ փուլ մշակվել են բարդ ռելիեֆային տեղանքի  մակետի վրա:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրամանատարա-դիտորդական կետից հետևել է լայնածավալ զորավարժություններին: Զորատեսակների և զորամիավորումների հրամանատարների, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցները լսելուց հետո ճշտվել են տեղանքում ուժի և միջոցների կիրառման առաջադրանքները: Տեղանքի զննում իրականացվել է նաև այլ ուսումնական կետերում: 


Create Account



Log In Your Account